Հրապարակման էթիկա

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱ

 Խմբագրական և մասնագիտական էթիկան վերաբերում է խմբագրակազմի գործարար հարաբերություններին, գլխավոր խմբագրի, ինչպես նաև հեղինակի ձեռագրի պատմական, գիտական արժեքը գնահատելու կանոններին, գրագողության հայտնաբերման մեթոդներին, որոնք կարգավորվում են համապատասխան էթիկայի չափանիշներով;
Խմբագրության աշխատակիցների հետ հեղինակի փոխհարաբերությունների էթիկական չափանիշները

Յուրաքանչյուր խմբագիր պետք է`

-  հեղինակին վերաբերվի հարգանքով` խոսելով նրա հետ բացառապես բարյացակամ տոնով, նամակագրության կամ գրավոր տեքստերում օգտագործելով զուսպ, բարեկիրթ արտահայտություններ.
- ձեռագրի բովանդակային կողմը դիտարկելիս, չպետք է սահմանափակվի քննադատական դիտողություններով, պարզաբանելով հեղինակի գաղափարներն ու  մտադրությունը, միասին և նրա համաձայնությամբ պետք է խմբագրվեն առանձին արտահայտություններ, ձևակերպումներ, վավերացումներ, փաստեր և հայտարարություններ.

- խմբագրի մեկնաբանությունների հետ հեղինակի անհամաձայնության դեպքում, ոչ թե հռչակի սեփական կարծիքը, այլ խելամիտ փաստարկներով փորձի հիմնավորել իր  մեկնաբանությունների ճշմարտացիությունը:

3․  Հեղինակի աշխատանքի գաղտնիությունը

Չի թույլատրվում
- նյութի հրապարակման նախապատրաստության մասին որևէ մեկին տեղեկացնել՝ առանց հեղինակի համաձայնության
- որևէ մեկին, բացի հեղինակից, տեղեկացնել բացասական կարծիքի կամ գրախոսության բովանդակության մասին
- բացահայտել հեղինակի նամակագրության բովանդակությունը:
 
Բոլոր նյութերը պետք է ուղարկվեն խմբագրության էլ.փոստին՝ YerazhshtakanHayastan@gmail.com կամ MusicalArmenia@gmail.com
0001, Երևան, Մարկ Գրիգորյան 2, 103 սենյակ.
Յուրաքանչյուր էջի վրա հեղինակի/ների ստորագրությամբ: