Սերգեյ Բաբայան. ստեղծագործական դիմանկար
Բանալի բառեր-:
Սերգեյ Բաբայան, դաշնակահար, ուսուցիչ, վիրտուոզ, մեկնաբանություն, աշխարհայացքԱմփոփում
Հոդվածում հեղինակն անդրադարձել է ժամանակի ամենավառ, տաղանդավոր և պահանջված դաշնակահարներից մեկի' բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Բաբայանի ստեղծագործությանը: Ս. Բա- բայանը, շարունակելով հայ և ռուս-խորհրդային դաշնամուրային դպրոցի լավագույն կատարողական ավանդույթները, ունկնդրին գերել է իր կատարողական ոճի ինքնատիպությամբ, տեխնիկայի կլանող անբասիրությամբ, կատարվող ստեղծագործության ոճի մեջ նուրբ ներթափանցմամբ և երաժշտական մեկնաբանման նրբաճաշակությամբ: Այսօր դաշնակահար Ս. Բաբայանը առաջատար դիրիժորների և սիմֆոնիկ նվագախմբերի հետ համերգներով հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում: Փայլուն դաշնակահար, հիանալի անսամբլիստ Ս. Բաբայանը ոչ պակաս տաղանդավոր է որպես ուսուցիչ: Ջուլիարդի դպրոցի և Քլիվլենդի երաժշտական ինստիտուտի պրոֆեսոր Ս. Բաբայանը դաստիարակել է դաշնակահարների և միջազգային մրցույթների դափնեկիրների բազմաթիվ սերունդներ:
Հղումներ
Музыкант высоких идей, пианист Сергей Бабаян hittp://www.lenta.ru /2012.06.07/