«Ա. Շնիտկեի «Սյուիտ հին ոճով». ոճային հարցեր»
Բանալի բառեր-:
սիմֆոնիզմ, սյուիտ, բարոկկո, նեոկլասիցիզմ, ավանգարդ երաժշտություն, պոլիոճայնություն, կինոերաժշտություն, ոճաբանությունԱմփոփում
Ջութակահարուհի, ԵՊԿ դոցենտ Անահիտ Վարուժանի Լավչյան. - «Ա. Շնիտկեի «Սյուիտ հին ոճով». ոճային հարցեր»։ Մեթոդական աշխատանքում կարելի է հետևել ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական ուղին, որտեղ նա ներկայանում է որպես հասուն վարպետ, ում երաժշտությունը համարձակ է, նորարարական և ավանգարդ: Նա մշտական ստեղծագործական որոնումների մեջ գտնվող կոմպոզիտոր էր, ով դիմում էր տարատեսակ, երբեմն փոխադարձ հակասող երաժշտական ոճերի: Սույն երկում Շնիտկեն միախառնում է հինն ու նորը: Սյուիտը կարծես թե գրված է XVII դարում, բայց դրա հնչողության մեջ շատ բնորոշ է բացառապես XX դարի երաժշտությանը: Հեղինակը բերում է նոտային օրինակներ, անցկացնում հետաքրքիր զուգահեռներ տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների գործերի հետ: Այս երկը Ալֆրեդ Շնիտկեի պոլիստիլիզմի հիանալի օրինակ է, որտեղ խառնվում են ամենատարբեր ոճերը՝ ժամանակակից, պոստմոդեռնիստական, դասական և բարոկո գաղափարները:
Հղումներ
Ивашкин А. В., Беседы с Альфредом Шнитке., М., 1994. Ivashkin A. V., Besedy s Alfredom Shnitke., M., 1994.
Баранкин Е., Соединяя несоединимое., //Искусство кино, 1999 №2. Barankin E., Soedinyzyz nesoedimoe., //Iskusstvo kino, 1999 №2.
Шульгин Д. И., Годы неизвестности Альфреда Шнит ке., М., 1993. Shulgin D. I., Gody neizvestnosti Alfreda Shnitke., M., 1993.