ԵՊԿ Կ. Սարաջևի անվան գրադարանը

Հեղինակներ

  • Ծովինար Հրայրի Մովսիսյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.58580/18290019-2022.1.62-8

Բանալի բառեր-:

Սարաջև, մանկավարժություն, աշխատանք, կատարողական արվեստ, կազմակերպիչ, հիմնադիր, կոնսերվատորիա, գրադարան

Ամփոփում

Կ.Ս.Սարաջևը հրավիրվել է Երևանի կոնսերվատորիա խորհրդային պատմության դժվարին ժամանակաշրջանում՝ 1936-1937 թթ.: Մի քանի տարի անց՝ 1940-ականների սկզբից, վերջնականապես հաստատվել է Հայաստանում՝ իր ճակատագիրը կապելով նրա հետ և մինչև իր կյանքի վերջ այստեղ բազմակողմանի գործունեություն է ծավալել, այդ թվում՝ տասնհինգ տարուց ավելի կոնսերվատորիայի ռեկտոր է եղել: Հոդվածում ընդգծվում է Սարաջևի՝ որպես Կոնսերվատորիայի գրադարանի կազմակերպչի և հիմնադրի հսկայական ներդրումը: Հայաստանում գտնվելու առաջին իսկ օրվանից Կոնստանտին Սարաջևը որոշել է իր անգին գրադարանը, որը հավաքել էր իր ողջ կյանքի ընթացքում, նվիրաբերել կոնսերվատորիային: Այսօր գրադարանային ֆոնդն ունի ավելի քան քսան հազար օրինակ գրքեր, դասագրքեր, կլավիրներ և սիմֆոնիկ պարտիտուրներ, որոնցից երկու հարյուր գիրք և մոտ երկու հազար նոտա ու պարտիտուր պատկանում են Սարաջևի ֆոնդին: Կոնսերվատորիայի այս անգնահատելի հարստությունը պահպանվում և բազմապատկվում է Կոնստանտին Սարաջևի անվան գրադարանի մի քանի սերունդների աշխատակիցների ջանքերի, աշխատանքին անսահման նվիրվածության և հոգատար վերաբերմունքի շնորհիվ:

Հեղինակի կենսագրությունը

Ծովինար Հրայրի Մովսիսյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ավարտել է 1989-ին ԵՊԿ երաժշտագիտության բաժինը (ղեկավար, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Ա. Բուդաղյան), 1992-1994-ին՝ Մոսկվայի համամիութենական արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (ղեկավար՝ պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Իզաբելլա Յոլյան): 2011-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ոճական առանձնահատկությունները» (ղեկավար՝ պրոֆեսոր, արվեսատգիտության դոկտոր, պրոֆ. Կ. Ա. Ջաղացպանյան)։ Դասավանդում է՝ 1994-ից ԵՊԿ Երաժշտության տեսության ամբիոնում, 2004-ից դոցենտի պաշտոնում, 2012-ին դոցենտի կոչում է ստացել: 2018-ից նշանակվել է ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր: Աշխատել է «Արվեստ» ամսագրի, Հայկական Հանրագիտարանի խմբագրություններում։ Հեղինակ է՝ մենագրությունների, ավելի քան 30 գիտական և տասնյակ հրապարակախոսական հոդվածների: Զեկուցումներով հանդես է եկել միջազգային, հանրապետական գիտաժողովներում՝ Հայաստանում և արտերկրում (Երևան, Գյումրի, Մոսկվա, Օդեսա, Բաթումի, Ուֆա):

Հղումներ

Սարաջև Կ. Ս, Դիմում-նամակը՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհրդի նախագահ Արամ Փիրուզյանին, 4.10.1939թ., ԵՊԿ գրադարան, Սարաջևի ֆոնդ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված