ԵՊԿ կոմպոզիցիայի ամբիոնը

Հեղինակներ

  • Գեորգի Շմավոնի Գյոդակյան

Բանալի բառեր-:

կոմպոզիտոր, Գ. Շ. Գյոդակյան, ԵՊԿ կոմպոզիցիայի ամբիոն, Վ. Գ. Տալյան, Է. Մ. Միրզոյան, գործիքագիտության կուրս

Ամփոփում

Հոդվածը նվիրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի ստեղծաման պատմությունը և աշխատանքային հանգուցային պահերին։ Նշվում է Ա. Լ. Ստեփանյանի, Ս. Վ. Բարխուդարյանի, Վ. Գ. Տալյանի, Գ. Ի. Եղիազարյանի, Է. Մ. Միրզոյանի, Ղ. Մ. Սարյանի մանկավարժական սկզբունքների առանձնահատկությունների մասին։

Հեղինակի կենսագրությունը

Գեորգի Շմավոնի Գյոդակյան

12.8.1928 թ., Լենինական - 20.12.2015 թ., ք. Երևան: Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր (2007 թ.), պրոֆեսոր (1997-ից)։ ՀՀ արվեստ վաստակավոր գործիչ (1980 թ.)՝ ՀԿՄ (1959-ից, վարչության քարտուղար՝ 1973-1991 թթ.), ԽՍՀՄ ԿՄ (1971-1991 թթ.) անդամ: Ավարտել է՝ ԵՊԿ տեսական-կոմպոզիտորական (1951 թ., դեկ.՝ պրոֆ., արվեստ. դոկտոր, Գ. Գ. Տիգրանով) և դաշնամուրի (1952 թ., դեկ.՝ պրոֆ., Գ. Վ. Սարաջև) բաժինները, ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրան (1956 թ.), ուսումնառությունն անցկացրել է ՄՊԿ-ում (տեսության ամբիոնում, ղեկ.՝ Բ. Մ. Յարուստովսկի): 1957-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի տեսության և պատմության բաժանմունքներում (1958-ից՝ Արվեստի ինստիտուտ), 1960-ից ԱԻ գիտական քարտուղար և գիտական խորհրդի անդամ, 1965-2015-ին երաժշտության բաժնի վարիչ, 1979-2005-ին՝ փոխտնօրեն, 2005-2015 թթ.՝ տնօրենի խորհրդական: 1973-ից դասավանդել է ԵՊԿ-ում: 1962-1983 թթ. Ա.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիկան թատրոնի գեղ. խորհրդի անդամ: «Սովետական արվեստ» (1973-1989 թթ.) «Լրաբեր» հասարակական գիտությունների (1982-2001 թթ.), 1993-ից՝ Մոսկվայում հրատարակվող “Музыкальный энциклопедический словарь” 1998-2015 թթ. «Երաժշտական Հայաստան» գիտական ամսագրերի, 1995-1997 թթ. ՀՀՀ հանրագիտարանի, խմբագրական խորհրդի անդամ: Հեղինակ է աշխատությունների և մենագրությունների' «Ռոմանոս Մելիքյան. Կյանքը և ստեղծագործությունը», Եր, 1960, «Ակնակներ հայ արվեստի պատմության», գիրք 1., «Ակնարկ հայ երաժշտության պատմության», Ե, 1963 (համահեղ.), «Տիգրան Չուխաջյանը և նրա «Արշակ 2-րդ» օպերան», Եր, 1971 թ, «Կոմիտաս», Եր, 2000 թ, «էջեր հայ երաժշտության պատմությունից», Եր, 2009թ, “Пути формирования армянской музыкальной классики”, ժ, 2006, “Komitas”, Yer, 2014, երաժշտության տեսությանը և պատմությանը նվիրված գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են ՀՀ, ՌԴ, Վրաստանի Ուգրեկստանի, Գերմանիայի գիտական ժողովածուներում և ամսագրերում: Պատրաստել է Կոմիտասի երկերի 7-14- րդ հատորների (1997-2006 թթ.) հրատարակությունները: Արժանացել է' ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի (2011 թ.), ԽՍՀՄ ԿՄ մրցանակի (1973 թ.), Հայ ագգային տպագրիչ Հակոբ Մեղապարտի հուշամեդալի (2008 թ.), ՀՀ ԳԱԱ ԱԻ վաստակագրի (2003 թ.), ՀՀ կոնգրեսի ՌԴ հայերի միության մրցանակաբաշխության դափնեկրի (2008 թ.), ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի (2009 թ.) կոչումների և պարգևատրումների: Գրակ.՝ Գևորգ Գյոդակյանի տպագիր աշխատությունների մատենագիտություն, կազմող՝ Ա. Ասատրյան, Եր, 2004թ, 2015թ.:

Հղումներ

Коммунист, 20 сентября 1971 г., N 244

Берко М. А., Консерватория имени Комитаса., Ер: Айастан., 1983

Советское искусство., 10 июня 1938

Kommunist, September 20, 1971, N 244

Berko M. A., Komitas Conservatory., Yer: Hayastan., 1983

Soviet art., June 10, 1938

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված