«ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐԵՎԻՉ ՏԻԳՐԱՆՈՎ. ծննդյան 100-ամյակին.. հոդվածներ, նյութեր, հուշեր»

Հեղինակներ

  • Լուսինե Զավենի Սահակյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Գեորգի Տիգրանով, ՀՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Արամ Խաչատրյան, երաժշտագետ, արվեստագիտության դոկոր, Իրինա Տիգրանովա, Սանկտ-Պետերբուրգ, թարտերական արվեստ, Հայկական օպերային թատրոն, Է. Բարուտչևա

Ամփոփում

ՀՀ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, Լենինգրադիկոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետի և Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեորգի Տիգրանովը երաժշտագիտության բացառիկ դեմքերից է Երաժշտագետի հետազոտություններն իրենց ընդգրկումների խորությամբ, արծարծված հիմնա- հարցերի բազմազանությամբ նշանակալի ներդրում են ոչ միայն հայկական, այլև ռուսական և արևմտաեվրոպական երաժշտական մտքի զարգացման ընթացքում: Գ. Տիգրանովը ռուսական հեղինակավոր երաժըշտագիտական դպրոցի ավանդույթների և ստեղծագործական սկզբունքների արժանի ժառան- գորդն էր: Բ. Ասաֆևի, Ս. Գինզբուրգի և Ռ. Գրուբերի դասընթացներում յուրացրած հիմնավոր մասնագիտական գիտելիքները զուգակցելով ուրույն, ինքնատիպ գեղարվեստական մտածողությանը, երաժշտագետը ձևավորեց իր` «տիգրանյանական» երաժշտագիտական դպրոցը: Առ այսօր բազմաթիվ հայ և օտարազգի երաժշտագետներ (որոնց դեռ կանդրադառնանք), իրենց համարում են Գ. Տիգրանովի երաժշտամանկավարժական և գիտական սկզբունքների հետևորդներ: Գ. Տիգրանովի երաժըշտագիտական ժառանգության կարևորագույն հատվածը կապված էր ազգային երաժշտական մշակույթի պատմության և տեսության հիմնանդիրներին: Հայ երաժշտագիտության մեջ Տ. Չուխաջյանի, Ա. Սպենդիարյանի, Ա. Տիգրանյանի, Հ. Ստեփանյանի, երաժշտական թատրոնի հետ առնչություններ ունեցած մյուս մեծանուն երաժիշտների ստեղծագործական ժառանգության իրական արժևորման առաջին, հիմնավոր ուսումնասիրությունը Գեորգի Տիգրանովի «Հայ երաժշտական թատրոնը» քառա հատորյակն է (1.): 2008 թվականին լրացավ Գ. Տիգրանովի ծննըդյան 100-ամյակը: Հոբելյանական, հիշարժան տարեթիվը նշանա- վորվեց նոր աշխատության հրատարակմամբ: Գ. Գ. Տիգրանովի ծննդավայրում` Պետերբուրգում (այժմ Սանկտ-Պետերբուրգ), հյուսիսային մայրաքաղաքի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի (ակադեմիայի) երաժշտական քննադատության ամբիոնը լույս ընծայեց անվանի երաժշտագետին նվիրված ժողովածուն (ռուս. լեզվով): Ժողովածուի կազմման և խմբագրման աշխատանքներն իրագործել էին Գ. Տիգրանովի նախկին սան, Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Է. Ս. Բարուտչևան և գիտնականի դուստր, երաժշտագետ, ԵՊԿ պրոֆեսոր` Ի. Գ. Տիգրանովան: Գիրք-ժողովածուի խմբագիրներն, հնարավորին պահպանել են ընտրված նյութի տրամաբանա- կան հերթականությունն ու դրամատուրգիական

Հեղինակի կենսագրությունը

Լուսինե Զավենի Սահակյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 25.07.1972 թ., ք. Երևան)։ 1986-1990 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանը: 1990-1995 թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը (պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր՝ Ժ. Պ. Զուրաբյանի մասնագիտական դասարան): 1993-1995 թթ. եղել է կոնսերվատորիայի նորաստեղծ ուսումնական խորհրդի նախագահ: Զուգընթաց աշխատել է Նաիրիի շրջանի Քասախի ՄԵԴ: 1995-1997 թթ. երաժշտատեսական առարկաներ է դասավանդել Ռ. Մելիքյանի անվ.երաժշտական ուսումնարանում: 2000 թ. ավարտել է կոնսերվատորիայի ասպիրատուրան (պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու՝Ա. Ա. Սարյան), 2007 թ. պաշտպանել «Կոմիտասագիտություն հայ երաժշտագիտության մեջ» թեկնածուական թեզը: 1995 թ. ԵՊԿ-ումդասավանդում է «Երաժշտության պատմություն» առարկան, ինչպես նաև զբաղվում է կոմիտասագիտության հիմնահարցերով: 2009 թ.դոցենտ է: 2014-ից երաժշտության պատմության ամբիոնի վարիչ: Հեղինակ է` Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ.,գրքի, Եր., 2010 թ.։ 2 տասնյակից ավելի գիտական հոդվածների՝ Կոմիտասին //Anuario musical, երաժշտագիտական ամսագիր, 2012 թ.,
Կոմիտասի գիտական ժառանգությունը նոր լույսի նեքո՝ էջ 2-5, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 140-ամյակի առթիվ՝ էջ 6-10, «Թող լինի լույսը...»՝ էջ 24-27, //Երաժշտական Հայաստան, 4 (35)2009, Արևելք -Արևմուտք մշակութային աղերսները Կոմիտասի գործունեությանմեջ, //Երաժշտական Հայաստան, 2(25)2007, էջ՝ 78-80, Կոմիտաս- մանկավարժի երաժշտագիտական հիմնադրույթների արդիականությունը, //Երաժշտական Հայաստան, 1(24)2007, էջ՝ 30-32, Ն. Թահմիզյանի «Կոմիտասը և հայ ժողովուրդի երաժըշտական ժառանգությունը» աշխատությունը, //Երաժշտական Հայաստան, 1 (20) 2006, էջ՝ 22-26, Ռ. Աթայանի ներդրումը կոմիտասագիտության մեջ, /Կանթեղ, 3,2006, էջ՝ 164-172, Ե., Ասողիկ, Զեկուցումներով հանդես է եկել Միջազգային երաժշտական գիտաժողովներում՝ Գյումրիում,Երևանում:

Հղումներ

Тигранов Г. Г.,Армянский музыкальный театр.,Т.IЕр., 1956., Т. II Ер., 1960., Т. III Ер., 1975.,Т. IV Ер., 1988.Tigranov G.G.,Armyanskij vuzykal nyj teatr., Т.I Yer., 1956., Т.II Yer. 1960., Т.III Yer.,1975.,ТIV Yer., 1988.

Георгий Григорьевич Тигранов. К 100-летию со дня рождения. Статьи. Материалы. Воспоминания., СПб.: Санкт-Петербургская государственная консерватория.,2008.- 400 с./Georgij Grigor evich Tigranov. K 100-letiu so dnya rozhdeniya. Stat i. Materialy. Vospominaniya., SPb.: Sankt-Peterburgskaya gosudarstvennaya konservatoriya.,2008.- 400s.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-03-22