Լևոն Չաուշյանի հիշատակին

Հեղինակներ

  • Սահենիկ Հակոբի Մաղաքյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Լևոն Չաուշյան, դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ, ստեղծագործություն, կատարողական արվեստ, Հայկական երաժշտական համաժողով

Ամփոփում

Հոդվածը նվիրված է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական երաժշտական համաժողովի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Լևոն Չաուշյանի հիշատակին։ Նա հաճախ կրկնում էր, որ եթե կոմպոզիտորի մահից 50-տարի անց շարունակում են հնչել նրա ստեղծագործությունները, նշանակում է նա մնացել է երաժշտական արվեստի պատմության մեջ։ Դե ժամանակը թող լինի բարեհաճ նրա ստեղծագործությունների նկատմամբ և պահպանի չաուշյանական ոգու և առանձնահատուկ ազգային երանգի ընկալման թարմությունը երաժիշտների նոր սերունդների համար ոչ միայն Հայաստանում այլ նրա սահմաններից դուրս։

Հեղինակի կենսագրությունը

Սահենիկ Հակոբի Մաղաքյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ավարտել է՝ 1986-ին ԵՊԿ-ն պրոֆ.՝ Վ. Վ. Սարգսյանի դասարանը: 1999-2001 սովորել է ԵՊԿ-ի ասպիրանտուրայում (պրոֆ. Զ. Զաքարյան): Դասավանդել է՝ 1986-2003 թթ. Ա. Հեքիմյանի անվ. ՄԵԴ՝ դաշնամուրի դասատու, 2003-ից դասավանդում է ԵՊԿ-ում, դոցենտ՝ 2013 թ., պրոֆեսոր՝ 2019 թ.: Աշխատել է՝ 1993-ից ԵՊԿ-ի փողային և հարվածային գործիքների ամբիոնում, որպես կոնցերտմայստեր։ Մ-ի սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր և դիպլոմակիր են: Որպես կոնցերտմայստեր Ս. Մաղաքյանը մասնակցել է Ա. Տերտերյանին, Ա. Խաչատրյանին նվիրված միջազգային փառատոներին, փողային գործիքների հանրապետական մրցույթներին դարձել են դափնեկիրներ, Բարսովայի անվ. երգիչների միջազգային մրցույթին, թեմատիկ համերգների, նվիրված Գ. Սվիրիդովին, Մ. Թարիվերդիևին ևն: Ունեցել է մենահամերգներ փողային գործիքների մենակատարների հետ, ինչպես նաև համերգ Մոսկվայի Գնեսինների անվ. երաժշտական ակադեմիայում Մ. Հովսեփյանի հետ։ Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է։ Հեղինակ է մենագրության՝ «Հայաստանի կոնցերտմայստերները», Եր., Լուսակն, 2018 թ. և մի շարք հոդվածների։

Հղումներ

эл. газета “Азг” 25.02.2022

«Այսօր ՛Հայաստանը որոշում է երկրագնդի բախտը» // Հրապարակ օրաթերթ, 8 հոկտեմբերի, 2020 թ.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված