ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Բանալի բառեր-:
մանկավարժություն, երաժշտական դաստիարակություն, մեթոդաբանական խնդիրներ, մանկավարժական հոգեբանություն, հոգեբանական դաստիարակություն, մանկական դաստիարակության մեթոդներԱմփոփում
Երաժշտարվեստը, որպես արվեստի ճյուղ, որպես գեղագիտական կատերգորիա, մարդկային հասարակության նախնական գիտակցության արգասիք չի եղել, ինչպես օրինակ քարը, փայտը և այլն: Այստեղից հետևություն` երաժշտությունը մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանի արտահայտչա- միջոցներից է: Շարունակելով միտքս կուզեի հավե լել. քանի որ երաժշտությունը մարդկային մտքի նը որպես կանոն շատ ցածր է լինում, ինչը պակաս կարևոր չէ: Պարզ է, որ անհատը պետք է դաստիարակություն և կրթություն ստանա: Բայց, որ հասարակության հիմնաքար համարվող մարդը պետք է համապատասխան նախ` դաստիարակություն, իսկ ապա կրթություն ստանա միայն ըստ նախասիրության և ըստ ընդունակության, սա պարտադիր նախապայման պիտի լինի: Սակայն երաժշտարվեստը շոշա- փելի գիտություն չէ: Այն համադրված և դաշնավորված հնչյունների միություն լինելով, անհատի հոգու աշխարհի արտահայտչամիջոցներից է: Սրանից հետևություն. երաժշտական դաստիարակությունն իր մեջ միայն նոտաներ սովորեցնել կամ կատարողական արվեստին ծանոթացնել չի ակնկալում: Սա կրթություն է, որի ընթացքում զուգահեռաբար ներաշխարհ է կերտվում, ինչն էլ անհատին հետագայում ցանկացած իրավիճակում հոգեվիճակին տիրապետելու ունակություն է տալիս: