Էջեր Հայաստանի երաժշտական կրթության պատմությունից
Բանալի բառեր-:
երաժշտական կրթություն, մանկավարժություն, Լենինական, Դանիել Ղազարյան, երաժշտական ստուդիա, երաժշտական դպրոց, Նիկողայոս Տիգրանյան, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղԱմփոփում
Հոդվածը նվիրված է Հայաստանում ձևավորված մասնագիտացված երաժշտական կրթության պատմության հիմնահարցերին: Այս ոլորտում առաջին խոշոր նվաճումը 1921 թ. Երևանում երաժշտական ստուդիայի հիմնադրումն էր, որը 1923 թ. վերափոխվեց Հայաստանի պատմության մեջ առաջին կոնսերվատորիայի: Երաժշտական ուսումնական հաստատություն հիմնադրվեց նաև Լենինականում (այժմ Գյումրի)՝ 1924 թ. անվանի կոմպոզիտոր և հասարակական գործիչ Դանիել Ղազարյանի անմիջական մասնակցությամբ, բացվեց Լենինականի երաժշտական ստուդիան, որը քաղաքում երաժշտական կրթութայան հիմքը դրեց: Կարճ ժամանակում այն վերածվեց 7-ամյա պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի և 1933 թ. դպրացին շնորհվեց ականավոր կոմպոզիտոր Ն. Ֆ. Տիգրանյանի անունը: Հոդվածում փորձ է արվել ուսումնասիրել երաժշտական ստուդիայի ձևավորման գործընթացը, առաջին տասնամյակների հաջողություններն ու ձեռքբերումները: Դպրոցի գործունեությունը ներկայացված է Լենինական քաղաքի մշակութային կյանքի համատեքստում: Ստուդիայի առաջին ուսուցիչներից են եղել հրաշալի երաժիշտներ Ն. Գյանջումյանը, Ե. Տեր-Ղուկասյանը, Տ. Նալբանդյանը, Գ. Կոստանյանը, Վ. Ղազարյանը, Ս. Կիրիլենկոն, Կ. Պապայանը և ուրիշներ: 1920-1940-ական թվականներին դպրոցը ղեկավարել են Հայաստանի երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներ՝ Դանիել Ղազարյանը, Արտեմի Այվազյանը, Մուշեղ Աղայանը, Մինաս Կրիշչյանը, Ֆելուշ Մկրտչյանը, Վահան Ումր-Շատը: Դպրոցի արդյունավետ աշխատանքի վառ վկայությունը նրա աշակերտների հաջողություններն էին: Հոդվածում առանձնահատուկ ուշադրությամբ ներկայացված են այն շնորհալի աշակերտները, ովքեր ապագայում հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի երաժշտական մշակույթում: Բացի այդ, հոդվածում զետեղված են անվանի երաժիշտների ջերմ հիշողություններն իրենց ուսուցիչների մասին: Հարկ է նշել, որ ստեղծված նախադրյալները բազում տարիներ անց հանգեցրին երաժշտական կրթության բարձրագույն օղակի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի բացմանը, որի 25-ամյակը նշվում է այս տարի:
Հղումներ
Մազմանյան Ռ., Սովետահայ երաժշտական կյանքի տարեգրություն, Եր., 1979 թ.
Ղազարյան Դ., Երկերի ժողովածու, ներածություն, Եր., 1973 թ.
Зурабян С., О Ленинаканской музыкальной школе N 1. (рукопись)
Բրուտյան Ց., Անասյան Ա., Շարա Տալյան, Եր., 1956 թ.
Տոնիկյան Ա., Մարտին Մազմանյան, Եր., 1960 թ.
Թոռջյան Խ., Գուրգեն Միրզոյան (Կյանքն ու գործունեությունը), 1970 թ.
Зурабян С., О Ленинаканской музыкальной школе N 1. (рукопись)
Տիգրանյան Ն., Հոդվածներ, հուշեր, նամակներ, կազմող՝ Ռ. Մազմանյան, Եր., 1981 թ.
Խուդաբաշյան Կ. Է., Գրիգոր Եղիազարյան, Եր., 1966 թ.
Մուրադյան Մ., Սամսոն Գասպարյան, Եր., 1980 թ.
Киракосян А. А. Маргарит Арамовна Брутян., Ер., 2007
Левтонова О., О Романе Ильиче Грубере. //Советская музыка. 1971 N 1
Avetisyan N., Continuity of musical and pedagogical traditions: K. S. Sarajev - Y. H. Davtyan., //Musical Armenia., 1 (62) 2022., P. 62-66
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Աննա Վալենտինի Կուզմինա
Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.