Շիրակի ժողովրդական երգերի ուսումնասիրության խնդիրները երաժշտական ֆոլկլորագիտության առանձնահատկությունների համատեքստում

Հեղինակներ

  • Հասմիկ Պարույրի Ափինյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ

Բանալի բառեր-:

Շիրակ, ժողովրդական երգ, ուսումնասիրություն, ավանդույթ, համատեքստ, մեկնաբանություն

Ամփոփում

Ազգագրական շրջանների երաժշտական բանահյուսության ուսումնասիրությունը հայ բանահյուսության արդի խնդիր է։ Այս ուղղությամբ մշակված աշխատությունների հիման վրա հրատարակված արժեքավոր ժողովածուները, անհատական ուսումնասիրությունները և հոդվածները ներկայումս էլ ավելի են ընդլայնում երաժշտագիտության սահմանները, պահանջում են խընդիրների լուծման մեթոդաբանական նոր մոտեցումներ, համեմատական վերլուծության ժամանակակից մեթոդներ, որոնք կհանգեցնեն երաժշտության գեղարվեստական նոր գնահատականների Շիրակի երաժշտական բանահյուսությունը հայ ժողովրդական երաժշտության ամենահարուստ գանձարաններից է, որտեղ դարավոր հնության խոր դրոշմ ունեն ժողովրդական բազմաթիվ երգեր, գործիքային նվագներ և երաժշտական ստեղծագործություններ՝ աչքի ընկնելով են զարմանալի մաքրությամբ։ Դրանցից շատերը դեռ պահպանում են իրենց նշանակությունը, քանի որ ժողովրդական գեղարվեստական մտածողության արդյունք են։ Իհարկե, բանավոր փոխանցված բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների ակունքները գնում են պատմական Հայաստանի խորքերը՝ Մուշի, Ալաշկերտի, Կարինի և այլ գավառներ։ Այս ծավալուն նյութի համեմատական վերլուծությունը նոր հետազոտական հեռանկարներ է բացում: Նույն ժանրի կամ մեկ երգի մի քանի տարբերակների համեմատական վերլուծությամբ կարելի է հետևել ժանրի զարգացմանը կամ, ընդհակառակը, երգի աղավաղման ընթացքին։ Ա.Ափինյանի մոտ երկու տասնյակ հոդվածներ և հրապարակումներ նվիրված են Շիրակի ծիսական երգերի արդիական խնդիրներին, մարզի առանձին գյուղերի երաժշտական և պատմական նկարագրությանը, ժողովրդական կատարողական արվեստի և գործիքավորման առանձնահատկություններին, օրորոցային երգերի հորինվածքային և մետրական որոշ խնդիրներին, ինչպես նաև արդի Շիրակի երաժշտական բանահյուսության ուսումնասիրության կարևոր հարցերին:

Հեղինակի կենսագրությունը

Հասմիկ Պարույրի Ափինյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ

1957, Լենինական (այժմ՝ Գյումրի)-2008 թթ., Գյումրի: ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի հիմնադիր գիտնականներից, իր ամբողջ մասնագիտական կարողությունները նվիրեց ֆոլկորագիտության՝ Հայ ազգային երաժշտություն, մասնավորապես, Շիրակի ժողովրդական և ժողովրդական-պրոֆեսիոնալ երաժշտության ուսումնասիրությանը: Ա. նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրներից է: Նա համակարգել և վարել է հայ ազգային երաժշտության, հատկապես բանահյուսության հետ կապված բոլոր դասընթացներն ու առարկայական ծրագրերը: Բացի դասախոսություններից, նա Շիրակի մարզի տարբեր գյուղերում ուսանողների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է մի շարք բանահավաքչական գիտարշավներ: Ավարտել է՝ ՄԵԴ, Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժնում, նշանակալի դեր է ունեցել ականավոր երաժիշտ-մանկավարժ, կոմպոզիտոր Ազատ Շիշյանը նրա մասնագիտական գործընթացում: 1983 թվականին ավարտել է ԵՊԿ երաժշտագիտության բաժինը՝ սովորելով երաժշտագետ-ֆոլկլորագետ, տեսաբան պրոֆեսոր Մարգարիտ Բրուտյանի դասարանում: Հենց այս տարիներին Ա.-ը որպես մասնագիտություն ընտրեց ֆոլոկլորագիտությունը և իր թեզը նվիրեց հայ ժողովրդական արվեստի երգի ժանրերից մեկին՝ գրեթե չուսումնասիրված օրորոցայինները: Ա.-ը մնաց իր ուսուցչի նվիրյալ սանը, իսկ Մ. Բրուտյանը միշտ հետևում էր նրա մասնագիտական ձեռքբերումներին:

Հղումներ

Բրուտյան Ա., Ռամկական մրմունջներ, Ալեքսանդրապոլ, 1904 թ.:

Ս. Մելիքյան, Ա. Տեր-Ղևոնդյան, Շիրակի երգեր, Թիֆլիս, 1917 թ.:

Ս. Մելիքյան, Գ. Գարդաշյան, Վանա ժողովրդական երգեր, Եր., 1927 թ.:

Թալին (կազմողներ՝ Ա. Փահլևանյան, Ա. Սահակյան), Եր., 1984 թ.:

Ա. Փահլևանյան, Հայրենի երգեր, Եր., 1980 թ.:

Հ. Չոլակյան, Քեսապի ժողովրդական երգարվեստը, Հալեպ, 1980 թ.:

Մ. Մանուկյան, Մարտունու շրջանի ժողովրդական երգեր, Եր., 1997 թ.:

Կոմիտաս, Ազգագրական ժողովածու, հատ. I, Եր., 1935 թ.:

Կոմիտաս, Ազգագրական ժողովածու, հատ. II, Եր., 1950 թ.:

Մելիքյան Ս., Տեր-Ղևոնդյան Ա., Շիրակի երգեր, Թիֆլիս, 1917 թ.:

Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Եր., 1941 թ.:

Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Եր., 1941 թ.:

Տիգրանյան Ն., Հոդվածներ, հուշեր, նամակներ, Եր., 1981 թ.:

Բրուտյան Մ., Էջեր հայ քաղաքային կատարողական արվեստի պատմությունից, Եր., 2001 թ.:

Սահակյան Ա., Փահլևանյան Ա., Թալին, ժողովրդական երգերի ժողովածու, Եր., 1984 թ.:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-27

Թողարկում

Բաժին

Հոդված