Ստեփան Սուքիասյան. դիմանկարի ուրվագիծ

Հեղինակներ

  • Ռիտա Լուկաշի Աղայան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ

Բանալի բառեր-:

Ստեփան Սուքիասյան, կոմպոզիտոր, կոնսերվատորիա, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղ, գեղարվեստական ավանդույթներ, երաժշտական ոճ, հարցազրույց կոմպոզիտորի հետ

Ամփոփում

XX դարի 80-ական թվականներին հայ երաժշտական մշակույթը հարստացավ մի շարք կոմպոզիտորների ստեղծագործությամբ, որոնց աշխարհայացքն ու ոճը ձևավորվել է հայ երաժշտական դասականների փորձը յուրացնելու հիման վրա։ Այս սերնդի կոմպոզիտորները հայ երաժշտությունը հարստացրել են նոր, հետաքրքիր ու ինքնատիպ ստեղծագործություններով։ Նրանց թվում է Ստեփան Սուքիասյանը (1941-2021 թթ.), ով ստվերում չմնաց հայ կոմպոզիտորական դպրոցի հեղինակությունների կողքին, բայց կարողացավ գտնել իր ուղին՝ յուրովի յուրացնելով հայկական երաժշտության գեղարվեստական այն սկզբունքները, որոնք դեռ սաղմնային վիճակում էին: Հոդվածում քննարկվում են կոմպոզիտորի ստեղծագործական ուղու փուլերը, նրա սիրելի թեմաների ու կերպարների շրջանակը, ստեղծագործական խնդիրների լուծումների ինքնատիպությունը, աշխարհայացքի առանձնահատկությունները, որոնք հիմնականում ձևավորվել են հայրենի Լենինական քաղաքի (այժմ՝ Գյումրի) մշակույթի և գեղարվեստական ավանդույթների ազդեցությամբ։ Հոդվածին կից ներկայացվում է հեղինակի հարցազրույցը կոմպոզիտորի հետ, որը կատարվել է 2002 թ. և նվիրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակին, և որի զարգացման գործում շատ նշանակալի դեր է ունեցել Ստեփան Սուքիասյանը։ Այդ տարիներին լինելով Երևանի կոնսերվատորիայի պրոռեկտոր՝ նա ակտիվորեն համակարգում էր ստեղծագործական, կրթական, կազմակերպչական աշխատանքները։

Հեղինակի կենսագրությունը

Ռիտա Լուկաշի Աղայան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ

1979 թ.ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը (պրոֆ. Է. Ռ. Փաշինյանի դասարան): 1979-2000 թթ. աշխատել է Գյումրու Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, իսկ 1997թ. առ այսօր՝ Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում՝ որպես երաժշտատեսական առարկաների դասախոս, տեսական բաժնի վարիչ է (2014-ից առ այսօր): Հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, որոնց թվում են “Тема землетрясения 1988 года в произведениях армянских композиторов” («Երաժշտական Հայաստան» ամսագիր 2(61) 2021թ.), «Բանաստեղծական կերպարները կոմպոզիտոր էդվարդ Հայրապետյանի ստեղծագործության մեջ» (Շիրակի պատմամշակութային ժառանգություն. «Հայագիտության արդի հիմնախնդիրները», ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, Եր., 2022), Научные разработки армянских музыковедов о русской музыке и образовании («Научные вести», Международный научный журнал, N10 (39) M., 2021). Հայ հոգևոր մոնոդիան՝ Երվանդ Երկանյանի ստեղծագործությունում (Հոգևոր Շիրակ. պատմական ուղի և արդիականություն, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, Եր., 2020թ.):

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-27

Թողարկում

Բաժին

Հոդված