Գեորգի Տիգրանովը Ա. Սպենդիարյանի գործունեության ղրիմյան շրջանի մասին

Հեղինակներ

  • Անի Հովհաննեսի Ասատրյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ; ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

Բանալի բառեր-:

Գ. Տիգրանով, Ա. Սպենդիարյան, Ղրիմ, կոմպոզիտոր, ՙՁկնորսը և փերին՚ բալլադը, հայկական մեղեդիներ, ՙԱլմաստ՚ օպերա

Ամփոփում

Իր գիտական գործունեության ընթացքում արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ով նաև Լենինգրադի կոնսերվատորիայի շրջանավարտ է եղել Գ. Տիգրանովը գրել է արժեքավոր աշխատություններ արտասահմանյան, ռուսական և հայկական երաժշտության վերաբերյալ, կազմել և խմբագրել ժողովածուներ՝ նվիրված իր գործընկերներ Բ. Ասաֆևի, Կ. Սարաջևի, Ա. Խաչատրյանի մասին: Այս մատենաշարում անչափ արժեքավոր են նրա ուսումնասիրությունները հայ մեծանուն կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանի մասին, որոնք անկրկնելի հետքն են թողել հայ-ռուսական երաժշտության պատմության ուսումնասիրության մեջ: Ըստ Գ. Տիգրանովի, Ա. Սպենդիարյանը 1900-1917 թթ. Ղրիմում հասավ ստեղծագործական հասունության: Նրան հաջողվեց նոր արևելք բացել երաժշտության մեջ: Իր գործերով նա կամերային և սիմֆոնիկ երաժշտություն ներմուծեց նախկինում անհայտ նոր հայկական աշխարհ՝ իր թարմ կերպարներով ու մեղեդիներով: Իր կյանքի ղրիմյան շրջանում Սպենդիարյանը դարձավ հայ ազգային կոմպոզիտոր, մի մարդ, ով համարձակվեց լուծել նորաստեղծ հայ կոմպոզիտոր դպրոցի առջև ծառացածած խնդիրները: Այս ժամանակահատվածի նրա երաժշտությունն առանձնանում է հստակությամբ եւ խիստ նրբաճաշակությամբ: Ամենաբարդ ու խորը գաղափարներն Ա. Սպենդիարյանին հաջողվել է մարմնավորել պարզ, բնական, մատչելի գեղարվեստական ձևերով:

Հեղինակի կենսագրությունը

Անի Հովհաննեսի Ասատրյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ; ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

Դաշնակահար։ 2002 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: 2006-2008 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: 2020 թ. ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հայցորդ է՝ «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ: Զբաղվում է «Լենինգրադի կոնսերվատորիայի հայ երևելիները: Գ. Տիգրանով. կյանքը և գործունեությունը» թեմայով: 2012-2018 թթ. աշխատել է Գյումրու «Իմպրոռիթմ» արվեստի վարժարանում՝ ուսուցիչ և նվագակցող: 2002-ից դասավանդում է՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում՝ դասախոս: Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների։ Հեղինակ է՝ հոդվածների Ասատրյան Ա., Ալեքսանդրապոլի պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման ակունքներում. Նիկողայոս Տիգրանյան, «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր», Գյումրի, 10-րդ միջազգային գիտաժողովի նյութեր, «Գիտություն հրատ.», 2019, էջ 365-369, Асатрян А., Жизнь и композиторская деятельность А. Спендиарова начала XX-ого века (по материалам Г. Тигранова), Budapest, «The scientific heritage», 2022, VOL 2, No 87 (87), с. 3-6., Ասատրյան Ա, «Ընդհանուր դաշնամուր» աոարկայի դասավանդման աոանձնահատկությունները երաժշտական բուհերում // General piano, subject teaching peculiarities in music higher education institutions, Rotterdam, XX International Multidisciplinary Conference “Innovations and Tendencies of State-of-Art Science”. Proceedings of the Conference (June, 2022), 2022, 27-34.

Հղումներ

Тигранов Г. Г., Александр Афанасьевич Спендиаров, М.:Госмузлит., 1959.

Тигранов Г. Г., А. А. Спендиаров (по материалам писем и воспоминаний)., Ер.: Айпетрат., 1953.

Шебуев Н, Музыканты о Горьком. Спендиаров о Горьком, М.: Музыка и революция, 1928. # 4 (28), апрель.

Тер-Гевондян А., Воспоминания о Спендиарове, //Советская музыка, М., 1956, N 6.

Глазунов А., Воспоминания об А. А. Спендиарове. //Советская музыка, М., 1939, # 9-10.

Асафьев Б. В., Встречи со Спендиаровым,, М.: Советский композитор., 1958.

Гумреци, Николай Фадеевич Тигранов и музыка Востока. Ленинград, 1927.

Թումանյան Ն., Ա. Սպենդիարյան և Հ. Թումանյան («Ալմաստ»-ի շուրջն ունեցած նրանց հանդիպումների առթիվ), //Սովետական արվեստ», Եր., 1941, N 5:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-27

Թողարկում

Բաժին

Հոդված