Սեպուհ Աբգարեանի գործունեութիւնը համաշխարհային և հայկական մշակոյթների խաչմէրուկում

Հեղինակներ

  • Մարիամ Միասնիկի Մխիթարեան-Մարգարեան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ

Բանալի բառեր-:

Սեպուհ Աբգարեան, դիրիժոր, երաժշտական հասարակական գործիչ, մշակոյթային ժառանգութիւն

Ամփոփում

Հայոց սփիւռքի ձեւավորման շրջանից ի վէր ասպարէզ են գալիս արուեստագէտներ, որոնք ամբողջ կեանքում ծառայում են սրբազան մի առաքէլութեան, այն է կամրջում են հայրենիքից հեռու դեգերող ազգակիցների հոգեւոր ընձիւղները ի վերուստ տրված համազգային ոգէղեն արժեքներին:
Ներկա հաղորդման մէջ անդրադարձել ենք Սեպուհ Լաեւոնի Աբգարեան արվեստագէտի գործունեութեանը: Վառ անհատ, որը ճակատագրի բերումով յայտնւել էր հայկական և համաշխարհային մշակոյթների խաչմերուկում: Արտացոլելով XX դ. բնորոշ շունչն ու երաժշտական մտածողութիւնը, իր ստեղծագործութիւնների մէջ կոմպոզիտորը մշակել է ճկուն և արտահայտիչ ֆակտուրա: Ստեղծագործութիւններում ներդաշնակորեն համադրվում են խորքային մեկնաբանման կարողությունը վիրտուալ կատարողականության հետ: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ փիլիսոփայությամբ: 2001-ից Ս.Աբգարեանն իր ողջ մասնագիտական ջանքն ու եռանդը նէրդրեց Գիւմրու ԳՈՀԱՐ երգչախմբի և սիմֆոնիկ նուագախմբի կայացման և մասնագիտական վէրելքի արժէքաւոր գործին:

Հեղինակի կենսագրությունը

Մարիամ Միասնիկի Մխիթարեան-Մարգարեան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ

Ավարտել է՝ 1987-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ համերգային մենակատարի, կամերային անսամբլի մենակատարի, դասատուի և կոնցերտմայստերի որակավորմամբ, 1997-ին ավարտել է ԵՊԿ կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Դասավանդում է՝ 1989-ից մինչ օրս ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում՝ դասախոս, 2018-ից՝ պրոֆեսոր, զուգահեռաբար նաև տարբեր երաժշտական դպրոցներում: Հեղինակ է՝ 18 երաժշտական հրապարակումների կազմող և մասնագիտական խմբագիր, 24 գիտական և մեթոդական հոդվածների: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է և բազմաթիվ դափնեկիր սաների դաստիարակ:

Հղումներ

Ս. Աբգարեանի անձնական արխիվի նիւթեր:

Ս. Աբգարեանի հետ բանաւոր զրոյցից:

Ս.Աբգարեանի հուշերից:

Բրուտեան Ց. Գ., Հայ երաժշտական մշակույթի աշխարհասփյուռ ընձյուղները, Եր., 1996:

//Ազգ, 2002 թ., 28 հունիս:

Геодакян Г. Ш., Кафедра композиции Ереванской государственной консерватории имени Комитаса, //Музыкальная Армения, 1 (62) 2022., С. 18-23.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-27

Թողարկում

Բաժին

Հոդված