Ալեքսանդր Սկրյաբինի դաշնամուրային ոճի որոշ առանձնահատկությունները (ծննդյան 150-ամյակին)
Բանալի բառեր-:
Ալեքսանդր Սկրյաբին, դաշնամուրային ստեղծագործություններ, ոճական առանձնահատկություններ, նորարարությունԱմփոփում
Ալեքսանդր Սկրյաբինը XIX դարի վերջի և XX դարի սկզբի երաժշտական մշակույթի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Իբրև համարձակ նորարար, նա ստեղծեց հնչյունային մի ինքնատիպ աշխարհ՝ պատկերների ու արտահայտչամիջոցների ուրույն համակարգով։ Ա.Սկրյաբինի ստեղծագործության վրա ազդել են իր ժամանակաշրջանի իդեալիստական փիլիսոփայական և գեղագիտական տարբեր հոսանքներ։ Նրա երաժշտության վառ հակադրություններում՝ ըմբոստ ազդակներով ու հայեցողականությամբ, զգայական հառաչանքով ու հրամայական բացականչություններով, արտացոլվում են Ռուսաստանի նախահեղափոխական բարդ դարաշրջանի հակասությունները։
Ա.Սկրյաբինի դաշնամուրային սոնատներն արտացոլում են նրա ստեղծագործության էվոլյուցիայի բոլոր փուլերը, և դրանցում, ինչպես նաև սիմֆոնիկ ստեղծագործություններում ակնառու է նրա երաժշտության կարևորագույն ուղղություններից մեկը՝ թաքնված, քողարկված ծրագիրը։ Դրանք ծրագրային ստեղծագործություններ են՝ առանց հատուկ գրական-գեղարվեստական հիմքի (որոշ դեպքերում գոյություն ունեցող մեկնաբանությունները դրվել են երաժշտության գրվելուց հետո): Ինչպես հայտնի է, ծրագրայնությունը կարող է լինել ոչ միայն վերնագրված, այլև թաքնված, պայմանական, խորհրդանշական, վերացական, սուբյեկտիվ: Բնականաբար, Ա.Սկրյաբինի սոնատների փիլիսոփայական-իդեալիստական ծրագրերը զարմանալիորեն պահպանում են իրենց արդիականությունը, իսկ սոնատների երաժշտությունը ունկնդիրների կողմից ավելի ու ավելի հաճախ ընկալվում և շարունակում է պահպանել իր հզոր ազդեցությունը։ Համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ շատ նշանակալի հետք է թողել Ա.Ն.Սկրյաբինը։ Նրա ստեղծագործությունը զգալի ազդեցություն ունեցավ XX դարի դաշնամուրային և սիմֆոնիկ երաժշտության զարգացման վրա։
Հղումներ
Belenky, A. V, A. N. Scriabin Biographical Essay., Moscow, 1965.
Boyko G A., Scriabin A. N. The Innovator of the Silver Age., Moscow-Leningrad, 1982.
Zaytsev B. V., Biographies of Great People. Moscow, 1985.
Nikitina V P., A. N. Scriabin. Russian Composer and Pianist., Spb., 1991.
Rubtsova V V., Alexander Nikolaevich Scriabin - Moscow, 1989.
Nikolaeva A., A. N. Scriabin's Piano Style. Moscow., 1983.
Simonyan B., Work on the Techniques in the Concertmaster Class. //Musical Armenia 1 (50) 2016., pp. 95-98.