«Անցյալը, ներկան և ապագան...» և «Կոչումը՝ ուսուցիչ»

Հեղինակներ

  • Իրինա Ռաֆայելի Ավանեսովա Երևանի Առնո Բաբաջանյանի ավան պետական երաժշտամանկավարժական քոլեջ

Բանալի բառեր-:

Արմեն Քրիստափորի Հարությունյան, Առնո Բաբաջանյանի հիշողության միջազգային հիմանդրամ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր

Ամփոփում

Վերլուծության ձևով ներկայացվում է Ա. Բաբաջանյանի անվ. երաժշտական մանակավարժական քոլեջի բոլոր բա ժինների աշխատանքը, զարգացումները դասատուների և ուսանողության նվաճումները։ Հեղինակը ժամանակին հանդիպում է ունեցել Արամ Խաչատրյանի հետ։ Մեծանուն կոմպոզիտորը հիշում է, թե ինչպես Երևանում բացվել է մանկավարժական թեքումով երաժշտական ուսումնարան և իր այցելության մասին։ Հոդվածը եզրափակվում է ներկայացնելով հոբելյանական միջոցառումը՝ Գալա համերգը՝ կազմակերպված 2018 թ. նոյեմբերին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տան դահլիճում, որտեղ ներկայացվել է սերունդների և ժամանակների կապը։ Շնորհակալական ուղերձներ հղվել ինչպես դասախոսներին և այնպես էլ շրջանավարտներին, ովքեր պատվախնդրորեն են կրում Ա. Բաբաջանյանի մանկավարժական ուսումնարանի, այժմ՝ քոլեջի շրջանավարտի անունը։ Բարձր էր գնահատված ինչպես աշխատակազմի, ղեկավարների, այնպես էլ մանկավարժների գործունեությունը. շնորհվել է ՀՀ գիտության և կրթության նախարարության բարձր պարգևատրումով Ոսկե մեդալով։ Երկրորդ հոդվածը նվիրված է ՀՀ վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր, Ա. Բաբաջանյանի անվ. երաժշտական մանակավարժական քոլեջի տնօրեն Արմեն Քրիստափորի Հարությունյանի գործունեությանը։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2017-12-01