«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան աշխար- հաքաղաքական փոփոխությունների լույսի ներքո»
Բանալի բառեր-:
ՅՈՒՆԵՍԿO, ԱՊՀ երկրների մշակութային տարածքի ընդհանուր զարգացումները, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիա, Նունե Մինասյան, պրոռեկտոր, Ծովինար Մովսիսյան, Գեղարվեստի պետական ակադեմիաԱմփոփում
2023 թ. ապրիլի 25-26-ին Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում ռեկտոր Ալեքսանդր Ռիժինսկու նախագահությամբ կայացավ «Երաժշտության և ստեղծագործական կրթության ոլորտում ԱՊՀ երկրների համաժողովը»-ը` նվիրված ժամանակակից երաժշտական , գեղարվեստական , թատերական կրթության առաջ դրված խնդիրներին: ՅՈՒՆԵՍ- ԿՕ-ի ծրագրային օրակարգում արդիական է գեղարվեստական կրթության կարևորության , արժևորման հարցը: Հայտնի է ստեղծագործական բուհերն ստիպված են անհավասար «պայքար» մղել աշխարհի լավագույն բուհերի առաջին տասնյակնե- րում հայտնվելու համար՝ մրցակցելով IT ոլորտի մասագիտությունների հետ: Համաժողովը տարիներ տևած աշխատանքի արդյունք է : Ամեն ինչ սկսվել էր 2011 թ., երբ Մինսկում ստորագրվել էր ԱՊՀ երկրների համար մշակույթի և արվեստի ոլորտում կրթության զարգացման հայեցակարգ: 2014 թ. Գնեսինների Ակադեմիան երաժշտության և կրթության ասպարեզում ստացել է բազային կազմակերպչի կարգավիճակ: 2023 թ. համաժողովին Մոսկվա էին հրավիրվել 8 երկրի 16 պատվիրակ: Հայաստանը ներկայացնում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ի դեմս գիտական գծով պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանի և Գեղարվեստի պետական ակադեմիան , ի դեմս Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նունե Մինասյա- նի: Մասնակիցներին հանձնարարված էր ցույց տալ ոչ թե նվաճումները, այլ՝ խոսել գոյություն ունեցող խնդիրների մասին: Արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանն իր ելույթում բարձրացրել է տարբեր հարթությունների վրա գիտական մրցակցության հարցը, առաջարկել է մտքերի փոխանակումներ անել դոկտորանտուրայի ներդրման վերաբերյալ, կիսվել գի- տական կոչումների, աստիճանների տարանջատման հարցում մասնակիցների ունեցած փորձով (օրինակ, ինչպես են տարբեր- վելու «արվեստագիտության դոկտոր»-ի գիտական կոչում ունեցողները, եթե բոլոր «PhD»-ները դոկտոր են կոչվելու): Համա- ձայնել են ընդլայնել գոյություն ունեցող համագործակցությունը, իրականացնել ուսանողների ակադեմիական փոխանակում- ներ, քանի որ ավելի կարևոր պրոբլեմ է մանկավարժների մոտիվացիան, պայմանավորվել են նախաձեռնել դասախոսների վե- րապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր, կազմակերպվել համատեղ մրցույթներ և փառատոներ, ստեղծել փոխհամագործակցության նոր ձևեր՝ կիրառելով հեռավար տեխնոլոգիաներ: Ռեկտոր Ա. Ռիժինսկին առաջարկել է անցկաց- նել նոր մասնագիտացումների դասընթացներ, մասնավորապես դաշնամուր լարողների և հնչյունային ռեժիսորների: Ծովինար Մովսիսյանը ճշտեց, որ Գնեսինների ակադեմիայում այդ մասնագիտացումները նոր են ներդրվել, մեկ տարի հետո կունենան առաջին շրջանավարտները և արդյունքները պարզ կլինեն: Պատրաստ են ապահովել կացության պայմաններ, միաժամանակ կիրառել օնլայն ուսուցում՝ տեսական դասընթացների ձևով, իսկ գործնական պարապմունքներն իրականացնել առկա, սեղմ գրաֆիկով: ԵՊԿ գիտական գծով պրոռեկտորը նշեց, որ նկատելի էին մասնակիցների հետաքրքրությունը Հայաստանի հան- դեպ, նաև շատերի կարեկից և համախոհ լինելու տրամադրությունները: Արվեստագիտության դոկտորներ Ալեքսանդր Ռի - ժինսկին և Դինա Կիռնարսկայան , ովքեր համաժողովից երկու շաբաթ առաջ Ս. Ռախմանինովի հոբելյանի առթիվ Գնեսինների Ակադեմիան բարձր մակարդակով ներկայացրել էին Համաժողովը վեր հանեց ԱՊՀ երկրների մշակութային տարածքի ընդհա- նուր ձգտումները, մասնագիտական փոխհամագործակցության անհրաժեշտությունը և մասնակիցների պատրաստակամու- թյունը աջակցելու այդ գործընթացներին: Գնեսինների Ակադեմիայի պրոռեկտոր, ՅՈՒՆԵՍԿO-ի ներայացուցիչ Դինա Կիռ- նարսկայան վստահ է. «Կլինենք ավելի մոտ, կհասկանանք միմյանց և ավելի շատ կհամագործակցենք: Մշակույթը, արվեստը և կրթությունը թույլ չեն տալիս մարդկանց կորցնել փոխազդեցության կամուրջները»: