Երրորդը...

Հեղինակներ

  • Մարգարիտա Աշոտի Ռուխկյան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

Բանալի բառեր-:

Արամ Խաչատրյան, 3-րդ Սիմֆոնիա, կոմպոզիտոր, խորհրդային շրջան, ֆորմայիզմի շրջան, 60-ականներ, քննադատություն

Ամփոփում

Արամ Խաչատրյանի 3-րդ Սիմֆոնիայի մասին մեր հոդվածն այդպես վերնագրվեց մերկողմից ընդգծելով խորհրդային երաժշտության մեջ դրա հայտնվելու փաստը, չնայած սկզբում կոմպոզիտորն իր ստեղծագործությունն անվանել է «Հանդիսավոր պոեմ», հետո Սիմֆոնիա-Պոեմ... Կոմպոզիտորը երկում արտահայտեց իր ամբողջ հպարտությունը, ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակ տարած խորհրդային ժողովուրդի հանդեպ: Նրա սիրտը չէր կարող զսպել այս զգացումների ահռելիությունը: Այն, ինչ անհրաժեշտ էր, վիթխարի սիմֆոնիկ ձևի գաղափարն էր՝ սիմֆոնիկ հնչողության բազմաշերտ աճով: Մեծ սիմֆոնիկ նվագախումբ, երգեհոն, տավիղներ, լարային քառյակ, տասնհինգ (հնարավոր է, քսան ) մենակատար շեփորներ՝ սա էր սիմֆոնիայի գործիքային կազմը: Այո, Սիմֆոնիայում ամեն ինչ չափազանցված էր: Եվ դա չէր կարող չլինել: Սիմֆոնիան գրել է մի կոմպոզիտոր, ով խոր ու վեհ ընկալում էր իր դարաշրջանը՝ հիացած նրա հերոսներով: Բայց 1948 թվականն էր: Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կու- սակցության Կենտկոմի որոշումը՝ նախագահությամբ Կենտկոմի քարտուղար Ա . Ա. Ժդանովը 1948 թվականի հունվարին կազմակերպեց խորհրդային երաժշտության գործիչների ժողովը: Փետրվարի 10-ին հայտնվեց Կենտրոնական կոմիտեի «Վ. Մուրադելիի «Մեծ բարեկամություն» օպերայի մասինե որոշումը: Ընթացքում բուռն քննադատության են ենթարկվել համաշխարհային համբավ վաստակած կոմպոզիտորները՝ Ս. Պրոկոֆևը, Ն. Մյասկովսկին, Դ. Շոստակովիչը, Ա. Խաչատրյանը: Քաղաքական փաստաթուղթը անխտիր նրանց մեղադրում էր «հակաժողովրդական ֆորմալիստական միտումին » հարմարվելու մեջ: Քննադատության առարկա են դարձել վերջին ստեղծագործությունները՝ Ս. Պրոկոֆևի՝ սոնատները, 5-րդ Սիմֆոնիան, Դ. Շոստակովիչի 8-րդ և 9-րդ Սիմֆոնիաները, Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Սիմֆոնիա-Պոեմ (3-րդ Սիմֆոնիա), թավջութակի Կոնցերտը, 2-րդ Սիմֆոնիան և նույնիսկ «Գայանե» բալետը: Խաչատրյանը սուր քննադատության է ենթարկվել՝ որպես Կոմպոզիտորների միության կազմկոմիտեի ղեկավարներից մեկը: Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա-պոեմը (3-րդ Սիմֆոնիա) գրվել է 1947 թվականին և առաջին անգամ հնչել է նույն համերգում Պրոկոֆևի 6-րդ Սիմֆոնիայի հետ միասին՝ 1947 թվականի դեկտեմբերի վերջին Լենինգրադում՝ Լենինգրադի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի կողմից՝ Ե. Մռավինսկու ղեկավարությամբ, և մի քանի օր անց Մոսկվայում՝ Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում: Երկար տարիների ընդմիջումից հետո Խաչատրյանի Սիմֆոնիա-պոեմը (3-րդ Սիմֆոնիա) Մոսկվայում հնչեց Մոսկվայի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Կ. Կոնդրաշինի ղեկավարությամբ: Արամ Խաչատրյանը սիրում էր իր այս զավակին, որն այնքան անարժան քննադատության էր արժանացել: Սիմֆոնիայի չափազանցածված հնչեղությունը նա բացատրում էր սոցիալիզմ կերտող երկրի հերոսական իրականության իր ընկալմամբ և ֆաշիզմի ժանտախտը հաղթահարելու:

Հեղինակի կենսագրությունը

Մարգարիտա Աշոտի Ռուխկյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

(ծ, 7.11.1937 թ., ք. Երևան)։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական բաժինը (1962 թ.): Աշխատել է՝ Հայկական հեռուստատեսությունում երաժշտական խմբագիր: Հեղինակ է մի քանի վավերագրական ֆիլմերի: Ավարտել է ասպիրանտուրան Մոսկվայում Համամիութենական արվեստաբանության ինստիտուտում (1965-1968, ղեկավար արվեստագիտ. դոկտոր Վ. Ա. Վասինա-Գրոսման:1968-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտական բաժնի ավագ գիտաշխատող է։ Արվեստագիտության թեկնածու 1971-ին, արվեստագիտության դոկտոր 2005-ին: Բ. Վ. Ասաֆևի անվ. առաջին համամիութենական մրցույթի դափնեկիր «Հայկական սիմֆոնիա. հետազոտական ակնարկներ» գրքի համար, 1982-ին (տպագրված Ե., Հայկ.ՍՍՀ ԳԱ, 1980 թ., 115 էջ): Հեղինակ է՝ Ավետ Տերտերյան. Ստեղծագործությունը և կյանքը, մենագրության, Ե., Նաիրի, 2002 թ., 246 էջ., Հայ կոմպոզիտորների դիմանկարներ, Ե., Նաիրի, 2009 թ., 234 էջ, Վարդան Աճեմյանի հնչյունի թատրոնը, Ե., Ամրոց Գրուպ, 2015 թ., 86 էջ, շուրջ 100 գիտական հոդվածների ժամանակակից հայ երաժշտության վերաբերյալ՝ հրատարակված ժողովածուներում և գիտական ամսագրերում, և 300-ից ավելի հրապարակախոսական հոդվածների՝ հրատարակված հանրապետության մամուլում։ 1972-ից՝ ՀԽՍՀ ԿՄ, 1991-ից՝ ՀՀ ԿՄ, 1995 -ից Հայկական երաժշտության համաժաղովի անդամ: Ռ. 2008- ին արժանացել է՝ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: 2011-ին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-08-15

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները