Հայկական ազգային դասական առաջին օպերան 155 տարեկան է

Հեղինակներ

  • Դավիթ Գարսեվանի Ղազարյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Տիգրան Չուխաճեան, ազգային օպերա, կոմպոզիտոր, Իտալիա, Պոլիս, «Grand Opera», «Արշակ Բ», Վիեննա

Ամփոփում

Հոդվածագիրն անդրադարձել է Հայկական ազգային դասական առաջին՝ Տիգրան Չուխաճեանի «Արշակ Բ» օպերայի 155 ամյակին, որն ստեղծվել է 1868 թվականին։ Հոդվածը շատ արդիական է գրված՝ ընդգծելով օպերայի տեղն ու դերն այսօրվա տեսանկյունից այն մեկնաբանումներով։ Հոդվածագիրն անդրադարձ է կատարում թե՛ կոմպոզիտորի կյանքին, հատկապես ուսմանն ու կրթությանը, թե՛ հայկական կենտրոնին, թե՛ եվրոպական մշակութային միջավայրին, որը հիմքեր ստեղծեց ազգային օպերայի հիմնադրման համար։ Նրա կողմից ստեղծված ոչ միայն օպերային բեմական, ինչպես նաև գործիքային երաժշտության, երգչական ժանրերին անցած նրա կոմպոզիտորական քուրայով։ Հոդվածագիրը կարևորում է մեկ և կես դարից ավելի ապրած «Արշակ Բ» օպերայով հայ կոմպոզիտորական ազգային պրոֆեսիոնալ դպրոցի առկայությունը։

Հեղինակի կենսագրությունը

Դավիթ Գարսեվանի Ղազարյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 13.10.1939, Երևան) խմբավար, հաս. գործիչ, մանկավարժ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1985 թ.): Ավարտել է՝ Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ (1965 թ.), Կոմիտասի անվ. ԵՊԿ սիմֆոդիրիժորության և խմբավարության բաժինները (1971 թ.): Դասավանդում է՝ 1970թ-ից ԵՊԿ-ում խմբավարություն, պրոֆեսոր է (2002 թ.), զբաղեցրել է դեկանի (1995-2015 թթ.) և 2014-ից ռեկտորի խորհրդականի պաշտոնները: 1987-ից եղել է Հայաստանի երաժշտական ընկերության փոխնախագահը, 1996թ-ից` նախագահն է: Կազմել և խմբագրել է հայ խմբերգ. երաժշտությանը վերաբերող բազմաթիվ ժողովածուներ` «Հայկական խմբերգեր» (1986 թ.), «Հայ կոմպոզիտորների խմբերգերի ընտրանի» (2007 թ.), «Հոգևոր երգեր և խմբերգեր» (2004 թ.), Կոմիտասի «Հոգևոր տաղեր, երգեր, մեներգեր» (2006 թ.), Կոմիտասի «Խմբերգերի ընտրանի» (2001 թ., 2009 թ.) և այլ ժողովածուներ և բազմաթիվ հոդվածներ: Արժանացել է՝ «Մովսես Խորենացի» (2007 թ.), «Ծաղկիր իմ հանրապետություն» փառատոնի (1985 թ.), ՀՀ ՄՆ (2008 թ.), ԿԳՆ (2009 թ.) ոսկե, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2016 թ.) մեդալների:

Հղումներ

Ասատրյան Ա. Գ, «Արշակ Բ». Հայոց անդրանիկ օպերան, Եր., Ոսկան Երևանցի, 2006 թ., - 268 էջ:

Թանմիզեան Ն. Կ., Տիգրան Չուխաճեան. Կեանքը եւ Ստեղծագործութիւնը, (ԱՄՆ, Կալիֆորնիա) Փասատենա, Դրազարկ հրատ., 1999 թ., - 216 էջ: Asatryan A. G, "Arshak II". The first Armenian Opera, Yer., Voskan Yerevantsi, 2006, - 268 pages Thahmizian N. K., Tigran Tchoukhajian. His Life and Work., Drazark Press., Pasadena, California, USA., 1999., - 2016 P.

Asatryan A. G, “Arshak B”.Hayotz andranik operan, Yer., Voskan Yerevantzi, 2006 th., - 268 ejj.

Thahmizean N. K., Tigran Choukhadchean. Kyanq’ ev Steghtsagortsuthyun’., (California, USA), Pasadena: Drazark hrat., 1999., - 2016 P.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-08-15