ԱՐԶԱՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԼԱՐԱՅԻՆ ԿՎԱՐՏԵՏՆԵՐԸ

Հեղինակներ

  • ԳՐԻԳՈՐ ԱՐԶԱՍԻ ՈՍԿԱՆՅԱՆ Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

դիրիժոր, լարային կվարտետներ, Արզաս Ոսկանյան, Է. Միրզոյան, ակադեմիական դաստիարակություն

Ամփոփում

Երաժշտագետ պրոֆեսոր Մարգարիտ Բրուտյանը գրում է. «Ա. Ոսկանյանն ունի իր գրելաձևը, տեխնիկան, ըստ որի ամբողջ կոմպոզիցիան իրենից ներկայացնում է միասնական ամբողջական հնչող մեղեդի, չնայած այն տարածվում է ստեղծագործության «մասնակիցների» միջև, ինչպիսիք են տարբեր գործիքները, երգիչն ու երգչախումբը (երգչախմբի երգաբաժինները. - Գ.Ո.): Ընդ որում մեղեդու այս կամ այն հատվածը, որը հնչում է որևէ «մասնակցի» կողմից, վերջին հնչյունի վրա վերածվում է պահված տոնի (դամի) դառնալով հնչյունային հետք, որի ֆոնի վրա շարունակվում է հաջորդ բաժինն արդեն մյուս «մասնակցի» կողմից: Արդյունքում ծնվում է մեկ մեղեդու յուրատեսակ բազմաձայն ընթացքում ինքնատիպ հարմոնիկ ուղղահայացով» (1.): Լարային առաջին կվարտետը, որին հեղինակը հետագայում տվեց «Կուսական» անվանումը նույնպես հնչեցրեց «Երևան» լարային քառյակը:

Հեղինակի կենսագրությունը

ԳՐԻԳՈՐ ԱՐԶԱՍԻ ՈՍԿԱՆՅԱՆ, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

 (ծնվ. է 22.02.1975թ.): 1982-1992 թթ. սովորել է Երևանի Ն. Աղբալյանի (Կրուպսկայա) անվան հանրակրթական դպրոցում, զուգահեռ ուսուցանել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և շեփորի դասարաններում: 1992-1997 թթ. ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարվածային գործիքների և ազգային նվագարանների նվագախմբի նվագավարի (դիրիժոր) դասարաններում: 1997-1998 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակում, որպես զինվորական նվագախմբի դիրիժոր: 1998-2002 թթ. սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարանում, այնուհետ 2004 թ. գերազանցությամբ ավարտել ասպիրանտուրայի նույն բաժինը` ականավոր դիրիժոր Յուրի Դավթյանի ղեկավարությամբ: 2002թ. հիմնադրել է «Երևան» պատանեկան կամերա

յին նվագախումբը: Գ. Ոսկանյանի գլխավորությամբ «Երևան» պատանեկան կամերային նվագախումբը ունեցել է բազմաթիվ արտասահմանյան հյուրախաղեր, ինչպես նաև 2004թ-ին Շոտլանդիայում իրականացվել է Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությունը: 1998թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004թ-ից հանդիսանում է զինվորական դիրիժորության բաժնի պատասխանատու: 2011թ-ին արժանացել է դոցենտի կոչման: Գ. Ոսկանյանը կազմել, խմբագրել և հրապարակել է նվագախմբային պարտիտուրներ, երաժշտական բազմազան գրքեր: Մեծ են Գ. Ոսկանյանի հետաքրքրասիրությունների շրջանակները. ճարտարապետաշինարարական, իրավական և տնտեսական, որոնց հետ շփվել է ուղղակի և անհրաժեշտաբար: 2016թ. նշանակվել է «Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթ» ՊՈԱԿ-ի տնօրեն, որտեղ նրա ղեկավարության ներքո կայացել են բազմաթիվ համերգներ (100-ից ավել) թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախում, և թե արտ. երկրում (Թուրքիա և Իրան): Գ. Ոսկանյանը ունի ՀՀ քաղաքական ծառայողի բարձրագույն դասի որակավորում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Հղումներ

Կիրակոսյան Ա. Ա., Արզաս Ոսկանյան կոմպոզիտորը և հայ երգեցողության դպրոցը, Եր., Անահիտ., 2008 թ.։ Kirakosyan A. A., Voskanyan kompozitore ev hay ergetzoghutyan dprotze, Yer., Anahit., 2008 t.

Зив Н., Баранкин Е., Музыка молодых., //Советская музыка 11. 1979 г. C. 72-75. Ziv N., Barakin E., Muzyka molodykh., //Sovetskaya muzyka., 11, 1979 g., C. 72-75.

Ստեփանյան Ռ. Հ.., Արդիականություն` առաց ձևական ատրիբուտների, //Սովետական արվեստ, 8. 1979 թ., էջ 28-31։ Stepanyan R. H., Ardiakanutyun - arantz dzevakan atributneri, //Sovetakan arvest 8. 1979 t., ej 28-31

Գիլինա Ե. Ի., Երաժշտության հասցեատերը ունկնդիրն է //Սովետական արվեստ, 8. 1979 թ., էջ 20-23։ Gilina E. I., Yerazhshtutyan hastzetern unkndirn e., //Sovetakan arvest 8. 1979 t., ej 20-23.

Կելմիցկայտե Զ., Սպասում ենք ազգային բնավորության արտահայտությանը, //Սովետական արվեստ, 8. 1979 թ., էջ 27- 28։ Kelmitzkayte Z., Spasum enq azgayin bnavorutyan artahaytutyane, //Sovetakan arvest 8. 1979 t., ej 27-28.

Կրասիլնիկով Ի., Կերպարային ընդարձակ սպեկտորի առավելությունը, //Սովետական արվեստ, 8. 1979 թ., էջ 27։ Krasilnikov I., Kerparayin endardzak spektori aravelutyune, //Sovetakan arvest 8. 1979 t., ej 20-23.

Արևշատյան Ա. Ս., Թերությունները կարելի է հաղթահարել, //Սովետական արվեստ, 8. 1979 թ., էջ 32-33։ Arevshatyan A. S., Terutyunnere kareli e haghtaharel., //Sovetakan arvest 8. 1979 t., ej 32-33.

Ջաղացպանյան Կ. Ա., Ինչու չի զարգանում երաժշտական նյութը, //Սովետական արվեստ,1979 թ., էջ 25-27։ Jaghatzpanyan K. A., Inchu chi zarganum erazhshtakan nyute, //Sovetakan arvest 8. 1979 t., ej 25-27.

Թոռջյան Խ., Նորարաությունը նպատակ չէ, //Սովետական արվեստ, 8. 1979 թ., էջ 34-36։ Torjyan Kh., Norararutyune npatak che, //Sovetakan arvest 8. 1979 t., ej 34-36. 10. Լոմդարիձե Է., Նուրբ ճաշակ, բարձր պրոֆեսիոնալիզմ, //Սովետական արվեստ, 8. 1979 թ., էջ 34։

Londaridze E., Nurb dchashak, bardzr profesionalizm//Sovetakan arvest, 8. 1979 t., ej 32-33

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-03-22