Կոմիտասի դաշնամուրային ժառանգությունը

Հեղինակներ

  • Արեգ Վիլլիի Սարգսյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Կոմիտասյան մեթոդ, ստեղծագործության պատմական նախադրյալ, բանահյուսություն, խմբագրական աշխատանք, դաշնամուրային ժառանգություն, Ընտիր երկերի 6-րդ հատոր

Ամփոփում

Հոդվածն ուսումնասիրում է հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործության ամենահետաքրքիր ոլորտը: Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունը, թեև բազմաթիվ չէ, բայց առանձնանում է ինքնատիպության և նորարարության անսովոր ոգով: Այս հատկությունը բացատրելու համար հեղինակը նախ և առաջ համոզիչ կերպով բացահայտում է Կոմիտասի ստեղծագործական մեթոդաբանության էությունը: Հենց գեղարվեստական մեթոդի հստակ ներկայացման հիման վրա հոդվածի հեղինակն ուսումնասիրում է Ընտիր երկերի 6-րդ հատորի բովանդակությունը, որն ընդգրկում է կոմպոզիտորի դաշնամուրային բոլոր ստեղծագործությունները: Հոդվածագիրը բացահայտում է նաև ուսման տարիների գրված պարերի և մի շարք պիեսների կոմպոզիցիոն առանձնահատկություններն՝ ընդգծելով դրանց (պարերի) նշանակությունը համաշխարհային երաժշտական արվեստում: Հատկանշական է նաև, որ Ա. Սարգսյանը, այս հատորի երաժշտության հետաքրքիր վերլուծության հետ մեկտեղ, ընթերցողին է ներկայացնում հետազոտական, նաև որպես կազմողի և խմբագրի աշխատանքով հարգանքով մատենալով դրանց: Ընդգծելով Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործության առաջադեմ և նորարար լինելը՝ մեթոդաբար ուղղորդում է կատարողին ուսումնասիրել այն

Հեղինակի կենսագրությունը

Արեգ Վիլլիի Սարգսյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 30.11.1976 թ., ք. Երեան): Ավարտել է՝ 1994-ին Պ. Չայկովսկու անվ. ՄԱՆԴ դաշնամուրային բաժինը (պրոֆ. Վ. Վ. Սարգսյան), 1999-ին ԵՊԿ պրոֆ. Վ. Վ. Սարգսյան դասարանը և ասպիրանտուրան (2001 թ.): Ծառայել է ՀՀ բանակում 2001-2003 թթ.: Դասավանդում է 2004-ից ԵՊԿ դասախոս, 2011-ից՝ դոցենտ: Նույն թվականին վարպետության դասեր է անցկացրել Բեյրութի Բարսեղ Կանաչեանի անվան երաժշտական քոլեջում և Լ. Շանթ երաժշտական քոլեջներում (Լիբանան): Բազմաթիվ հանրապետական, միջազգային մրցույթների և փառատոների մասնակից է՝ Դաշնակահարների Ս. Էլմասի անվ. ազզային մրցույթի 1996 թ. (Բելգիական հիմնադրամ) 1-ին մրցանակակիր, Եկատերինբուրգում դաշնակահարներ)) միջազգային մրցույթում «Ռուսական համերգաշար»-ի մրցանակակիր (2008 թ.), Նյու Յորքում (ԱՍՆ) "American Protege International Russian Festival” փառատոնին (2009թ.), Թբիլիսիում՝ գերմանական «The Long Piano Night» փառատոնին, որի շրջանակներում ունի լիցենզավորված ձայնասկավառակ: 1992-ից ծավալում է համերգային գործունեություն՝ մենահամերգներով՝ Հայաստանում, Ռուսաստանում, Լիբանանում, Վրաստանում, Իտալիայում և ԱՍՆ-ում: Տարբեր նվագախմբերի հետ կատարել է'՝Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Լիստի, Ս. Պրոկոֆեի, Ս. Ռախմանինովի (3-րդ Կոնցերտը) դաշնամուրի և նվագախմբի Կոնցերտները: Ունի ձայնագրություններ ՀՀ ազգային ռադիոյի ֆոնդում և CD-ներ: Հեղինակ է՝ մի քանի ուսումնամեթոդական հոդվածների, նաև Սերգեյ Մարկոսյանի «Դաշնամուրային չորս պիես» նոտային ժողովածուի կազմողն է:

Հղումներ

Gasparyan S. G, Komitas, Yerevan, 1947.

//Komitasakan, Yerevn, 1981.

Shaverdyan A. L, Komitas, Moscow, 1989.

Geodakyan, G Sh., Komitas, Yerevan, 1969. Գասպարյան U. Գ., Կոմիաաս, Երևան, 1947 թ.: //Կոմիտասական, Երևան, 1981թ.: Шавердян А.И., Комитас., М., 1989. Геодакян Г.Ш., .Комитас., Ер., 1969.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-08-15