ՀՈՒՇԵՐ
Բանալի բառեր-:
Հովհաննես Դարբինյան, Ջիվան Գասպարյան, Հովհաննես Բադալյան, Գ. Նարեկացի, տաղ, թառ, դիրիժոր, հուշեր, համերգ, Պատարագ, Վազգեն ՎեհափառԱմփոփում
Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժըշտական ուսումնարանում սկսվեց նոր` 1956-1957 ուսումնական տարին: Բոլորը խոսում էին առաջին կուրսի կոմպոզիտորական բաժնի նորընծա ուսանող Տիգրան Մանսուրյանի մասին, որ հայ երաժշտարվեստը մեծ սպասելիքներ ունի նրանից... Տիգրան Մանսուրյան, Տիգրան Մանսուրյան: Վերջապես ծանոթացա: Նիհարակազմ մի պատանի` սրճագույն, մաշված բաճկոնով իր «ստեղծագործությունների» թղթապանակն աջ թևատակին, անհանգիստ շարժումներով. Մտազբաղ ստեղծագործական հեռուները տանող արահետներով, բոլորին սիրալիր կիրթ ողջունելով հոգատար արտահայտությամբ: Անցնում էին ամիսներ. Նրա մասին խոսում էր ամբողջ ուսումնարանը, իսկ հաստատության տնօրենը` փառահեղ արտաքինով, կոմպոզիտոր Մարտին Մազմանյանը առանձնա-հատուկ հոգատարությամբ էր շրջապատել Տիգրանին. «Տիգրան, Տիգրան... մնում էր ավելացնել «Մեծ» բնութագրումը... Պարզվեց, որ Մ. Մազմանյանը ճիշտ էր «գուշակել» անսովոր պատանու ապագան... Իսկ ես, նրա համակուրսեցիս որպես թառահար և ինքնամփոփ պատանի, զննում էի Տիգրանին ու մտածում, որ նա երկրային էակ չէ: Դժվար ժամանակներ էին, չքավորություն: Տնօրենը զգալով Ման սուրյանի նյութական ծանր վիճակը, իր հնարավորությունների սահմաններում աջակցում էր ապագա կոմպոզիտորին, ամառային արձակուրդներին ուղարկում էր հանգստյան տուն