Խաչատրյանական կինոերաժշտության առանձնահատկությունները

Հեղինակներ

  • Վովա Արթուրի Արզումանյան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Բանալի բառեր-:

Կինոերաժշտություն, Արամ Խաչատրյան, ֆիլմ, մուլտֆիլմ, ռեժիսուրա, կադր, պատմահեղափոխական

Ամփոփում

Կինոն առանց երաժշտական ձևավորման թերևս վերջին տասնամյակներում պատկերացնել հնարավոր չէ: Եվ հաճախ երաժշտությունն է դառնում կարևոր տարր՝ հիշողության մեջ ամրագրելու ֆիլմի առանձին տեսարանները և ոչ միայն: Երաժշտության միջոցով են բովանդակային բնույթ ստանում ֆիլմերի մի մասը: Այս ամենը հաշվի առնելով անդրադարձել ենք Արամ Խաչատրյան կինոկոմոզիտորի ստեղծագործական աշխատանքներին՝ ընդգծելով դրանց գեղագիտական և կինեմատոգրաֆիական առանձնահատկությունները: Առանձին ստեղծագործությունների օրինակով փորձել ենք ամբողջացնել նրա կինոերաժշտական ժառանգության կարևորությունն ու արդիականությունը: Կինոյի պատմության համատեքստում դիտարկելով խաչատրյանական կինոերաժշտության բնույթը՝ փորձել ենք ըստ ֆիլմերի առանձնացնել դրանց տրամաբանական և բովանդակային փոխառնչությունները, որոնք նպաստում են ֆիլմերի գաղափարային լրացմանը: Մեր նպատակը նաև խաչատրյանական կինոերաժշտության պատմության ամբողջացումն է:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-09

Թողարկում

Բաժին

Հոդված