«Առաջիններից առաջինը»

Նվիրված Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին

Հեղինակներ

  • Աստղիկ Լեոնիդի Հարությունյան Ա. Սպենդիարյանի տուն թանգարան

Բանալի բառեր-:

Ռոմանոս Մելիքյան, Ալեքսանդր Սպենդիարյան, «Ալմաստ», Ստեփանակերտի երաժշտական ուսումնարան, Արուս Բաբալյան, բարեկամություն, Երևանի կոնսերվատորիա, առաջին սիմֆոնիկ նվագախումբ, Երևանի երաժշտական ստուդիա

Ամփոփում

Երաժշտահասարակական գործիչ, զորեղ կազմակերպիչ Ռոմանոս Մելիքյանն ապրեց շատ բուռն կյանք՝ թողնելով անգնահատելի ժառանգություն ապագա սերունդների համար: Դեռևս երիտասարդ տարիքում բուռն երաժշտական գործունեություն ծավալեց իր ծննդավայրում՝ Նոր Նախիջևանում, այնուհետև որպես երաժիշտ կատարելագործվեց և ուսումը շարունակեց Մոսկվայում և Պետերբուրգում, որտեղ էլ առաջին անգամ հանդիպեց իր ավագ ընկերոջը՝ Ալեքսանդր Սպենդիարյանին: Դեռևս երտասարդ և ըմբոստ Ռոմանոսի կողմնակալ վերաբերմունքը Սպենդիարյանի երաժշտության հանդեպ փոխվեց ժամանակի ընթացքում: Հետագա
յում բարձր գնահատելով Սպենդիարյանի տաղանդն ու երաժշտական ինքնատիպ ձեռագիրը, նրա գաղափարների նորարարական
միտումները ժամանակի երաժշտական կյանքում և հատկապես «Ալմաստ» օպերայի նշանակությունը հայ երաժշտության պատմության մեջ, ինչպես նաև այս երկու մեծերի բարեկամական ու մտերիմ շփումները ստիպեցին Ռոմանոսին վերարժեքավորել Սպենդիարյանի դերը հայ երաժշտության ուղեծրում: Հենց Ռոմանոսի միջնորդությամբ Սպենդիարյանը ծանոթացավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ և սկսեց գրել իր Կարապի երգը՝ «Ալմաստ» օպերան, իսկ արդեն հայրենի հողում կոնսերվատորիայի նվագախմբի անդրանիկ համերգին՝ 1924 թ. դեկտեմբերի 10-ին Ռոմանոս Մելիքյանի կինը՝ Արուս Բաբալյանը, կատարեց նաև Սպենդիարյանի ռոմանսները՝ կոմպոզիտորի նվագակցությամբ: Սպենդիարյանի գալուստը հայրենիք և համերգների կազմակերպումը խթանեցին երաժըշտական կյանքի ակտիվությունն ու նոր վերելքը, իսկ Ռոմանոսի պրպտուն բնավորությունն ու
ոգևորությունն նրան մղեցին նոր երաժշտական կրթօջախի՝ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի ստեղծմանը (1925 թ.):
Որոշ ժամանակ անց հին ընկերները կրկին հանդիպեցին Երևանում, և Սպենդիարյանն առաջարկեց Ռոմանոսին ապրել իր բնակա-
րանում՝ ներկայիս Նալբանդյան 21 հասցեում, որտեղ այժմ Սպենդիարյանի տուն-թանգարանն է: Մեծ եղավ Ռոմանոսի դերը Սպենդիարյանի հիշատակի հավերժացման, կոմպոզիտորի կիսատ թողած գործերի և անկատար երազանքների իրականացման հարցում, հատկապես «Ալմաստ» օպերայի՝ Թիֆլիսի, Օդեսայի և Երևանի պրեմիերաները կյանքի կոչելիս: Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանոս Մելիքյան, Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Թամանյան և այլք՝ մեծեր, որոնք միայն անուններ չեն, այլ նվիրյալն էին այն գործի ու համոզմունքի, որին լծված էին ծառայելու իրենց անխոնջ ու տքնաջան աշխատանքով՝ կերտելու հայերենիքի նոր շունչ առնող մշակույթը:

Հղումներ

Դ. Սողոմոնյանի նամակը, 1910 թ: Մելիքյանի արխիվ։

Ժամանակակիցները Ա. Սպենդիարյանի մասին, Եր., Հայպետհրատ, 1960 թ.:

Գյոդակյան Գ. Շ., Ռոմանոս Մելիքյան, Եր., ՀՍՍՌ ԳԱԱ հրատ., 1960 թ.:

Ա. Բաբալյան, «Միշտ զգայուն և ուշադիր», Հուշեր, Եր., Էդիթ պրինտ, 2012 թ.:

Հ. Խանջյան, «Երբ սկսվում էր... նոր սկիզբը», Հուշեր, Եր., Էդիթ պրինտ, 2012 թ.:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-08

Թողարկում

Բաժին

Հոդված