ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ. ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ

Հեղինակներ

  • Անահիտ Արտավազդի Կիրակոսյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Թովմաս Պողոսյան, երգիչ, գիտնական, մանկավարժություն, աշուղական արվեստ, «Գանձարան հայ աշուղական երգերի», մատենաշար, «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոն, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլ

Ամփոփում

Հոդվածը նվիրված է սիրված երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, աշուղագետ, բանասիրական գիտություններիդոկտոր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Գևորգի Պողոսյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին: Արվեստագետը ներկայացվում է որպես ազգային մշակույթի կրող, պահպանող, տարածող և նվիրյալ՝ հատկապես սիրելիբնագավառի՝ աշուղագիտության ասպարեզում: Ուշադրության կենտրոնում է «Գանձարան աշուղական երգերի» մատենաշարը, որի վերջին մի քանի հատորները լույս են տեսել իր հոբելյանական տարում (աշխատանքըշարունակական է):

Հեղինակի կենսագրությունը

Անահիտ Արտավազդի Կիրակոսյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 1953, ք. Երևան) երաժշտագետ, ֆոլկլորագետ, ԵՊԿ դոցենտ,ավարտել է Ռ.Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանի և Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայիերաժշտագիտական բաժինները։ Աշխատում է կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնում, դոցենտի պաշտոնում, դասավանդում` «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն», Կատարողական արվեստ, Մասնագիտական (ֆոլկլորագիտական) դասարան է վարում։ Հեղինակ է՝ մենագրությունների՝ «Իրանի Սպահանի շրջանի Փերիա գավառի ժողովրդական և աշուղական երգերի ընտրանի» (ձայնագրյալ ժողովածու), «Դրազարկ» հրատ.,Փասադենա (ԱՄՆ), 1996- 69 էջ։ «Հովհաննես Դարբինյան – Խմբավարն ու թառահարը», Եր., Ամրոց., 2000 թ., -55 էջ։«Մարգարիտ Բրուտյան – Կենսամատենագրություն», Եր., Ամրոց գրուպ, 2007 թ., -71 էջ։ «Հայ դուդուկահարներ»,/«Դուդուկը», Եր. 2007, էջեր` 25-59։ «Արզաս Ոսկանյան – Մանկավարժը և հայ երգեցողության դպրոցը», Եր., Անահիտ2008 թ., - 117 էջ։ «Հայկական ժողովրդական նվագարաններ» (համահեղինակ` Ա. Բաղդասարյան), Եր., Կոմիտաս,2008 թ., (հայերեն, ռուսերեն, անգլերեն) էջեր` 36-76։ «Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ»,ձեռնարկ, Եր., Ամրոց-Գրուպ, 2011 թ., -248 էջ: Народная музыка и инструменты Народная музыка и инструменты(соавторы: К. Худабашян, А. Багдасарян). В книге “Армяне” (из серии “Народы и культуры). Москва, “Наука”, 2012, стр.419-437. Հեղինակ է՝ բուկլետների, անոտացիաների, ֆոլկլորագիտության հարցերին, գործիքագիտությանը, աշուղագիտությանը նվիրված, գրախոսական, վերլուծական, մատենագիտական, գիտական թեզերի և երկու տասնյակիցավելի հրապարակախոսական, երեք տասնյակից ավելի մամուլում հոդվածների, որոք հրատարակվել են տարբերգիտական հանդեսներում, անսագրերում, թերթերում («Կուլտուր-լուսավորական աշխատանք», «Իրան Նամե»,«Երաժշտական Հայաստան», «Հայացք Գյումրուց»)։

Հղումներ

Kirakosyan A. A, Sirvats yergich’ (Tovmas Poghosyan).//Avangard, N 99 (10323), 16 ogostosi, 1987.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-10-12

Թողարկում

Բաժին

Հոդված