«Նռան Գույնը» ֆիլմի երաժշտականության մասին»

Հեղինակներ

  • Սվետլանա Կորյունի Սարգսյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Ամփոփում

Արվեստագիտության դոկտոր, ԵՊԿ պրոֆեսոր, Սվետլանա Կորյունի Սարգսյան. - «Ս. Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմիերաժշտականության մասին»:Սույն հոդվածը, Ս. Կ. Սարգսյանը գրել է 1969-ին, «Գարուն» գրական ամսագրի համար, երբ ԵՊԿ երաժշտագիտականֆակուլտետի ուսանող էր։ Գլխավոր խմբագիր Ալեքսանդր Թոփչյանի առաջարկով հոդվածը պետք է լուսաբաներ Սերգեյ Փա-րաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական աշխատանքը:Սակայն վերլուծական տեսանկյան փոփոխության պատճառով հոդվածը չի ընդունվել (խմբագրության առաջադրանքը հա-ջողությամբ կատարել է երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը ): Ավելի ուշ՝ 1987 թվականին, Ս. Ի. Փարաջանովի հետ ծանո -թության ժամանակ Ս. Սարգսյանն անձամբ է նրան փոխանցել հոդվածը: Ռեժիսորի մահից հետո , Սվետլանա Շչերբատյուկի(ռեժիսորի այրի ) նախաձեռնությամբ, Երևանի Փարաջանովի թանգարանի արխիվից այն հրատարակվել է ուկրաիներեն«Կինո-թատրոն» ամսագրում (Կիև, 1999, էջ 43-46): Հարուստ պատկերազարդված է «Նռան գույնը» ֆիլմի կադրերով , այստեղ,վերջում տեղ է գտել «Հոդվածը կարդացել և խրախուսել է Սերգեյ Փարաջանովը» խմբագրականը: Ռուսերենով (բնագիր) այժմտպագրվում է առաջին անգամ, հեղինակի որոշ ուղղումներով: Առաջարկվող նյութի գաղափարները նոր զարգացում,հետազոտական մշակում են ստացել «Երաժշտական ֆենոմենը Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում» ակնարկում, որը հայերենտպագրվել է «Գարուն» ամսագրում (Երևան, 1994, թիվ 2. էջ 87-93): Վերջինիս, հաջորդել են ռուսերեն հրատարակությունները,Մոսկվայում («Искусство кино», «Музыкальная академия» ամսագրեր), Կիևում («Украинское музыковедение» ամսագիր),Նովոսիբիրսկում («Критика и семиотика» գիտական պարբերական), Սարատովում («Диалог искусств и арт-парадигм»հոդվածների ժողովածու), ֆրանսերեն լեզվով։ Զագրեբում («International Review of the Aesthetics and Sociology of Music»եռամսյակային ակադեմիական հանդես) և Փարիզում («Serguei Paradjanov. Cineaste, Trublionet, Martyr» ընտրված հոդվածներև հարցազրույցներ): Բացի այդ , այն ընդգրկվել է Ս. Սարգսյանի հեղինակային հոդվածների ժողովածուում «Դարերիսահմանագծին. Երաժշտությունը և նրա ոլորտները» (Մոսկվա, 2014):

Հեղինակի կենսագրությունը

Սվետլանա Կորյունի Սարգսյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։ Ավարտել էԵրևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը (պրոֆ., արվեստագիտ. թեկնածու`Ռ. Ա. Աթայան) և Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվ. Լենինգրադի պետական կոսերվատորիայի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի) աս-պիրանտուրան (արվեստագիտ. թեկնածուական թեզն է՝ «Հայ երաժշտության զարգացման առանձնահատկությունները XX դարի1960-ական թվականներին», 1975 թ. (ղեկ.՝ պրոֆ., արվեստագիտ. դոկտոր Գ.Գ. Տիգրանով)։ Դոկտորական թեզը՝ «Հայ երաժշտու-թյունը XX դարի համատեքստում» (Պ. Չայկովսկու անվ. ՄՊԿ, 1999 թ.)։ ԵՊԿ տեսության ամբիոնի պրոֆեսոր՝ 1995 թ., գիտականկոչումը՝ 2001 թ.։ Կարդացել է դասախոսություններ տարբեր երկրների կոնսերվատորիաներում (Վիլնյուս, Մոսկվա, Սանկտ-Պե-տերբուրգ, Լվով, Մայկոպ)։ Մասնակցել է 76 գիտաժողովների (Հայաստան, Ռուսաստան, Լեհաստան, Չեխիա, ՄիացյալԹագավորություն, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Լիտվա)։ Հեղինակ է գրքերի` «Հայ ժամանակակից երաժշտության հարցեր»,(ռուս. լեզվով), Եր., 1983 թ., «Հայ երաժշտությունը XX դարի համատեքստում»: Ուսումնասիրություն (ռուս. լեզվով), Մ., 2002 թ.,«Արամ Խաչատրյան». գիտական տեղեկատու, (ռուս., հայ., անգլ. լեզուներով), Եր., 2004 թ., Հայ երաժշտությունը ևկոմպոզիտորները, (անգլ. լեզվով), Լոնդոն-Երևան, 2004 թ., «Դարերի սահմանագծում. Երաժշտությունը և նրա ոլորտները», (ռուս.,հայ., անգլ., գերմ., ֆրանս. լեզուներով), Մ., 2014 թ. և շուրջ 500 գիտական հոդվածներ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի,Վրաստանի, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Լիբանանի և այլ երկրների ժողո-վածուներում և ամսագրերում։ Հեղինակ է՝ հոդվածների՝ Մոսկվայի Երաժշտական հանրագիտարան, հ. 3, Մ., 1976 թ., Երաժշտա-կան հանրագիտարանային բառարան, Մ., 1990 թ., Հայկական Համառոտ Հանրագիտարան, հ. 2, Եր., 1995, Ռուսաստանի Մեծհանրագիտարան, հ. 1, 2005 թ., Ուղափառ հանրագիտարան, հ. 3, Մ., 2001 թ., The New Grove Dictionary of Music and Musicians (Ed.by S. Sadie, London, 1980), Grove Dictionary of Opera (London, 1992), Contemporary Composers (Ed. by P. Collins, B. Morton, London-Chicago, 1992), The New Grove Dictionary of Music and Musicians II. Rev.Ed. (Ed. by S. Sadie & J. Tyrrell, London, 2001), Die Musik inGeschichte und Gegenwart Gbr. (Ed. by L. Finscher, Kassel, 2001-2008)։ Արժանացել է՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2009 թ.),Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (Լեհաստան, 2013 թ.), Ոսկե մեդալի գիտության ոլորտում վաստակի համար՝ ՀՀԳիտության պետական կոմիտե (2015 թ.)։

Հղումներ

Bergman I., Stat’i. Retzenzii. Stzenarii. Interv’yu /sost. N. Gordinskaya, M.: Iskusstvo, 1969.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-10-24

Թողարկում

Բաժին

Հոդված