Ավետ Տերտերյան. հատման կետե
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.58580/18290019-2024.1-2-77%20Բանալի բառեր-:
ժամանակ, տարածականություն, ավանգարդ, պոեզիա, մեդիտացիա, ծագում, ազգային առանձնահատկություններԱմփոփում
Արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Զավենի Ավետիսյան. - «Ավետ Տերտերյան. հատման կետեր»:Մեր աշխատանքի նպատակն է ցույց տալ Ավետ Տերտերյանի ստեղծագործական դիրքորոշումն ու նրա երաժշտական ուղերձներիընկալումը հետազոտողների կողմից: Ա. Տերտերյանը յուրացնում է XX դարի արևմտյան գեղագիտությունն ու կոմպոզիցիոն տեխնիկան` առանձնակի ուշադրություն դարձնելով հնչյունային-ալեատորիկ դրամատուրգիային, մինիմալիզմին, գծային բազմաձայնությանը, կլաստերային շերտավորմանը և այլն: Յուրատիպ մտածողությունը, ժանրային կանոնների մերժումը, արտասովոր լուծումների գերակայությունը, կոմպոզիտորի երաժշտության տիեզերական հայեցակարգը ընդլայնելով ժամանակի և տարածությանընկալման սահմանները` միավորելով Արևելքի ու Արևմուտքի ոգին և միտքը: Հ. Է. Գյոդեկեն իր ուսումնասիրության մեջանդրադառնում է կոմպոզիտորի արվեստում Արևելքի ու Արևմուտքի սինթեզին: Տերտերյանն առաջինն էր, ում հաջողվել է միավորել ժամանակակից մտածողության տրամաբանությունն ու անտիկ պոեզիայի սկզբունքները: Ժամանակային շերտավորումը սիմֆոնիաներում ձևավորվում է «դարաշրջանների» դրամատիկ բախման միջոցով: Լ.Պտուշկոն, վերլուծելով կոմպոզիտորի սիմֆոնիկոճի հիմնական հատկանիշները, զուգահեռներ է անց կացրել պոեզիայի, ապա` ճարտարապետության, գեղանկարչության և թատրոնի` հնարավորություն տալով ավելի ճշգրիտ հասկանալ կոմպոզիտորի ոճի ազգային առանձնահատկությունները: Գ. Ռոդըգրում է կոմպոզիտորի ստեղծագործության ձայնային և տեխնիկական «խաչմերուկների» մասին: Մ. Արանովսկու արտահայտությունը ընդգծում է կոմպոզիտորի ավանգարդի գեղագիտության ընկալումը: Տերտերյանի սիմֆոնիաներն երաժշտական առակ ենհավերժականի մասին, որոնք արտահայտում են ժամանակակից մարդու հոգևիճակն ու ներաշխարհը: Դրանք մեդիտացիա են,ստեղծած հնչունային և ժամանակային տարածականության մասին:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

