Կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյանի հոբելյանին. գրքի և դաշնամուրային ալբոմի շնորհանդես

Հեղինակներ

  • Լիաննա Հրաչյայի Սարգսյան Ա.Բաբաջանյանի անվ. երաժշտամանկավարժական քոլեջ

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.58580/18290019-2024.1-2-154%20

Բանալի բառեր-:

Սոֆա Ազնաւրյան, կոմպոզիտոր, երաժշտագետ,, խմբագիր, հոբելյան, «Առանց ամփոփելու», «Երաժշտություն երեխաների համար», դաշնամուրային ալբոմ, օպերա, մոնոօպերա, «Հույս», «Չիկարելիի արկածները», Արտվին

Ամփոփում

Երևանի պետական Ա.Բաբաջանյանի անվ. երաժշտամանկավարժական քոլեջի երաժշտության տեսության բաժնի 1-ին կուրսի ուսանող՝ Սարգսյան Լիաննա Հրաչյայի. - «Կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյանի հոբելյանին. գրքի ևդաշնամուրային ալբոմի շնորհանդես»: 2024-ին իր հոբելյանը նշեց հրաշալի հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, խմբագիր Սոֆա Ազնաուրյանը: Հոբելյանի կապակցությամբ հրատարակվեցին «Առանց ամփոփման: Կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյան» գիրքը և «Երաժշտություներեխաների համար» դաշնամուրային ալբոմը: Սույն հոդվածում հեղինակը ուրվագծեց կոմպոզիտորի ստեղծագործական դիմանկարի ընդհանուր առանձնահատկությունները, նշեց երաժշտական լեզվի որոշ ինքնատիպ գծեր, ինչպես նաև ծանոթացրեց ընթերցողին հեղինակի վերջերս հրատարակված գրքին ու դաշնամուրային ալբոմին:

Հեղինակի կենսագրությունը

Լիաննա Հրաչյայի Սարգսյան, Ա.Բաբաջանյանի անվ. երաժշտամանկավարժական քոլեջ

(ծ. ք. Սերգիև Պոսադ, Ռուսաստան): 2015-ին ընդունվել է N 3 ՄԵԴ:Ուսման տարիներին մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթներին. սոլֆեջիոյի, կոմպոզիցիայի, վոկալ ևդաշնամուրային: Արժանացել է I կարգի դիպլոմի «Առաջին Ծիծեռնակները միջազգային արվեստների մրցույթ» Ֆեդերալառցանց-նախագծում գործիքային կատարողականություն անվանակարգում (2021 թ.); I կարգի դափնեկրի կոչմանը«Երաժշտական թելադրության մրցույթին Սերգիևո-պոսադյան քաղաքային շրջանի ՄԵԴ և ԱԴ աշակերտների միջև»(2017 թ.); նյուն թվականին՝ II կարգի դափնեկրի կոչմանը վոկալ-երգչախմբային արվեստի, «Էստրադային-ջազային երգեցողոթյուն» IV միջազգային փառատոն-մրցույթին (2019 թ.), «Տաղանդ-2019» V միջազգային հեռուստատեսային մրցույթին; III կարգի դափնեկրի կոչմանը վոկալ-երգչախմբային արվեստի մրցույթ-փառատոնին (2019 թ.); Ս. մասնակցել էՍերգեյ Պրոկոֆևի անվ. համառուսական կոմպոզիցիայի մրցույթին (2018 թ.), որին մասնակցել է որպես մասնակից և կատարող: 2021-ին Ս. շարունակեց իր ուսումը Միտիշի քաղաքի (Մոսկվայի շրջան) ՄԵԴ-ում: Երգել է մրցույթների դափնեկիր «Տրադիցիա» երգչախմբում: 2023-ին ավարտել է «Ժան և Ալբեր Պողոսյանների» ԱԴ Գյումրիում, իսկ հետո նաև ԵրևանիՀ. Դանիելյանի անվ. ՄԵԴ-ը: Այժմ Ս. Երևանի պետական Ա.Բաբաջանյանի անվ. երաժշտամանկավարժական քոլեջիերաժշտության տեսության բաժնի 1-ին կուրսի ուսանող է:

Հղումներ

Ne podvodya itogi. Kompozitor Sofa Aznauryan, Yerevan: Tigran Mets, 2024.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-08-09

Թողարկում

Բաժին

Հոդված