Ղազարոս Սարյանի կյանքի և ստեղծագործության անհայտ էջեր՝ նրա 1939–1940 թթ. նամակների հիման վրա
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-4Ամփոփում
Ղազարոս Սարյանի հարուստ նամակագությունը հիմք է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրելու նրա կենսագրությունը և ստեղծագործությունը՝ մանավանդ նրա որպես անհատի և կոմպոզիտորի կայացման տարիներին: Մեր ուսումնասիրության կենտրոնում են նրա 1939-1945 թթ., Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում սովորելու, բանակում ծառայելու, պատերազմական վերջին երկու տարիների նամակները: Հորը՝ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանին, մորը՝ գրող, մանկավարժ և լուսավորիչ, Ղազարոս Աղայանի դստերը, Լուսիկ Սարյանին, հորաքրոջը՝ Կատարինե Սամարցյանին, հորեղբորը՝ Հովհաննես Սարյանին ուղղված նամակներից հայտնի են դառնում բազմաթիվ հետաքրքիր և կարևոր փաստեր Ղազարոսի բնավորության գծերի և կամայական խառնվածքի կայացման, նրա երաժշտական հետաքրքրությունների և ստեղծագործությունների մասին: Նամակները գրված են հայերեն և ռուսերեն լեզվի լավ իմացությամբ, անկեղծ և անկաշկանդ շարադրանքով: Դրանք նաև, հուզական զգացմունքային և կարոտով լի են, երբ խոսքը Հայաստանի, հայրական տան, սիրելի և հարազատ մարդկանց մասին է: Ուսումնասիրվող 6 տարիների նամակները մեզ բացահայտում են ուժեղ, նպատակասլաց, սկզբունքային և առնական խառնվածքի տեր երիտասարդին, որին ավելի ուշ տարիներին՝ որպես Լազար Մարտիրոսի կայացած տղամարդուն, կոմպեզիտորին, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտորին և հասարակական գործչին կճանաչեն, կսիրեն և կհարգեն նրա բազմաթիվ գործընկերներն ու ուսանողները:
Հղումներ
Берко М., Лазарь Сарьян, Ер.: Луйс 1994, - 96 с.
Նամակներ ռազմաճակատից, /Կազմող և խմբագիր' Արաքսի Սարյան, Եր., «Հայաստանի կոմպոզիտորների միություն» հրատ., 2005, - 72 Էջ.
Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը. Лазарь Сарьян и его время, /Կազմող և խմբագիր' Արաքսի Սարյան, Եր., Կոմիտաս, 2013 թ., - 352 Էջ.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

