Ժանրից դուրս. Սարյանի «Պասակալիա»-ն և պոլիֆոնիկ մտածողության նոր ուղիներ

Հեղինակներ

  • Տաթևիկ Ռաֆայելի Շախկուլյան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-34

Բանալի բառեր-:

Ղազարոս Սարյան, պասսակալիա, չակկոնա, շերտային պոլիֆոնիա, բազմամեղեդային շարադրանք

Ամփոփում

Հոդվածը վերաբերում է Ղազարոս Սարյանի «Պասակալիա»-ին, որը հայ երաժշտության մեջ ժանրի ինքնատիպ դրսևորում է։ Ի տարբերություն դասական և մոդեռն պասակալիայի, որոնք կառուցվում են կրկնվող հիմքի և վարիացիաների սկզբունքի վրա, Սարյանը ժանրն ու ձևը վերաիմաստավորում է՝ հրաժարվելով դասական սկզբունքից։ Ստեղծագործությունը բնորոշվում է ինքնատիպ ֆակտուրայով և շերտային պոլիֆոնիայով։ Հոդվածում դիտարկվում են ստեղծման հանգամանքները, ինչպես նաև երաժշտական ոճի առանձնահատկությունները՝ ինտոնացիան, շարադրանքը, ժանրային մոտեցումները, որոնք ընդգծում են Սարյանի նորարարական ընկալումը XX դարի երաժշտության համատեքստում։

Հեղինակի կենսագրությունը

Տաթևիկ Ռաֆայելի Շախկուլյան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

(ծ. 1953, ք. Երևան) արվեստագիտության թեկնածու։ Նրա գիտական հետաքրքրություններն ընդգրկում են հայ ավանդական երաժշտությունը, Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունը, ինչպես նաև պոլիֆոնիան հայ և արևմտյան երաժշտության մեջ, մասնավորապես 20-րդ դարի երաժշտության զարգացումներում։ Շախկուլյանն Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող է և դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Հեղինակ է երկու մոնոգրաֆիայի, մի շարք դպրոցական դասագրքերի, ինչպես նաև հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, լեհերեն ու ֆիններեն հրատարակված գիտական հոդվածների։

Հղումներ

Saryan Ghazaros, Passakalia, mets simfonik nvagakhmbi hamar, partitur, Yer., Ardchesh, 2000 th.

Pashinyan Edvard, Polifoniayi dasagirq, Yer., Luys, 1998 th.

Sarkisyan S. K., Zhivotvoryashchaya sila muzyki, #38//Muzykal’naya Armeniya, N 4 (39), 2010, s. 18-19.

Bukofzer Manfred. Music in the Baroque Era. New York: W. W. Norton, 1947.

Covach John, Twelve-tone theory, The Cambridge History of Western Music Theory (edited by Thomas Christensen), Cambridge University press, 2002.

Davies Stephen. “Life is a Passacaglia.” Philosophy and Literature 33, no. 2 (2009), pp. 315-328.

Hudson Richard. “The Ripresa, the Ritornello, and the Passacaglia.” Journal of the American Musicological Society, 24, no. 3, 1971, pp. 364—394.

Silbiger Alexander. “Passacaglia”. The New Grove Dictionary of Music and Musicians, 2nd ed., edited by Stanley Sadie and John Tyrrell. London: Macmillan, 2001.

Stein Leon. “The Passacaglia in the Twentieth Century”. Music & Letters 40, no. 2, 1959 pp. 150—153.

Walker Thomas. “Ciaccona and Passacaglia: Remarks on Their Origin and Early History”. Journal of the American Musicological Society, 21, no. 3, 1968, pp. 300—320.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-01-20