ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՇԵՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հեղինակներ

  • Ծովինար Հրայրի Մովսիսյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-40

Բանալի բառեր-:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ղազարոս Սարյան, Կոնսերվատորիայի շենքը, ճարտարապետական նախագիծ, ճարտարապետ Գևորգ Թամանյան

Ամփոփում

ոդվածում անդրադարձ է կատարվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի կառուցման պատմությանը։ Արխիվային նյութերը վկայում են Կոնսերվատորիա հիմնելու անհրաժեշտության մասին։ Անցյալ դարասկզբին, նորաստեղծ Հայաստանի Հանրապետության համար օրհասական ժամանակահատվածում ընդունվել են կառավարական որոշումներ՝ կարևորելով կրթության, գիտության ու մշակույթի զարգացումը։ Հոդվածում ուշագրավ զուգահեռներ են տարվում Կոնսերվատորիայի շենքի ներկայիս հիմնանորոգման և ավելի քան հիսուն տարի առաջ, կառուցման ընթացքում առաջացած օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների։ Անդրադարձ է կատարվում նաև պետական հոգածության և մեկենասության հանդեպ տասնամյակների ընթացքում գրեթե անփոփոխ մտայնությանը։
Կոնսերվատորիան երկար տարիներ ղեկավարած ռեկտորի՝ Ղազարոս Սարյանի կյանքն ու գործը ազնիվ արվեստագետի և հմուտ ղեկավարի բացառիկ օրինակ է, և մեր պարտքն է ոչ միայն պահել ու պահպանել, այլև բազմապատկել այն անգնահատելի ժառանգությունը, որ ստացել ենք մարդկային ամենավեհ արժեքները կրող մեր Վարպետից։

Հեղինակի կենսագրությունը

Ծովինար Հրայրի Մովսիսյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Ավարտել է 1989-ին ԵՊԿ երաժշտագիտության բաժինը (ղեկավար, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Ա. Բուդաղյան), 1992-1994-ին՝ Մոսկվայի համամիութենական արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (ղեկավար՝ պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Իզաբելլա Յոլյան): 2011-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ոճական առանձնահատկությունները» (ղեկավար՝ պրոֆեսոր, արվեսատգիտության դոկտոր, պրոֆ. Կ. Ա. Ջաղացպանյան)։ Դասավանդում է՝ 1994-ից ԵՊԿ Երաժշտության տեսության ամբիոնում, 2004-ից դոցենտի պաշտոնում, 2012-ին դոցենտի կոչում է ստացել: 2018-ից նշանակվել է ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր: Աշխատել է «Արվեստ» ամսագրում, Հայկական Հանրագիտարանի խմբագրությունում։ Հեղինակ է՝ մենագրությունների՝ «Էդգար Հովհաննիսյան. կյանքս հուշերում», (կազմող, տեքստի հեղինակ, Ե., «Տիգրան Մեծ», 1998 թ.), «Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործությունները» (Եր., Իրանագիտական կովկասյան կենտրոն, 2012 թ.), «Յուրի Հարությունյան. Կյանքի զուգահեռներ» (Ե., Կոլլաժ, 2014 թ.), կազմել և ծանոթագրել է Նովալիս Դերոյանի «Երկեր» ժողովածուն (Ե., Գիտություն, 2015 թ.), ավելի քան 30 գիտական և տասնյակ հրապարակախոսական հոդվածների (//Музыкальная академи, //Արվեստ, //Երաժշտական Հայաստան, //Պատմաբանասիրական հանդես, //Հանդես, //Հայագիտական հանդես (Բեյրութ)): Խմբագրել է ԵՊԿ պրոֆեսորներ Ի. Զոլոտովայի «Դաշնամուրային արվեստի պատմություն» (Ե., 2017 թ.) և Ն. Պողոսյանի «Կիթառի կատարողական արվեստի պատմություն» (Ե., 2017 թ.), Մ. Տերյանի «Հայ խմբերգային գրականություն» (Ե., 2020 թ.), Ն. Դերոյանի «Երաժշտական ստեղծագործության վերլուծություն» (Ե., 2020 թ.) դասագրքերը: Զեկուցումներով հանդես է եկել միջազգային, հանրապետական գիտաժողովներում՝ Հայաստանում և արտերկրում (Երևան, Գյումրի, Մոսկվա, Օդեսա, Բաթումի, Ուֆա):

Հղումներ

By the demand of time, interview with Gh. Saryan, // Soviet Art, No. 7, 1972, pp. 14-20.

National Archives of Armenia, fund 113, list 31, file 173.

National Archives of Armenia, fund 1372, list 2, file 3.

Yerevan Komitas State Conservatory is 50 years old, F. Malkhasyan's interview with Gh. Saryan // Higher and Vocational Education Journal, No. 5, 1973.

/https: //hetq.am/hy/article/166237:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-02-20