Ղազարոս Սարյանը նամակներում

Հեղինակներ

  • Հասմիկ Հայկի Հարությունյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-48

Բանալի բառեր-:

Ղազարոս Սարյան, հրատարակված նամակներ, Մեծ Հայրենական պատերազմ, հարազատներ, գործընկերներ,, արվեստագետներ, անձնական, ապրած կյանք, ապագայի իղձեր

Ամփոփում

Հոդվածը նվիրված է Ղազարոս Սարյանի հրատարակված նամակներին՝ գրված հիմնականում Մեծ Հայրենական պատերազմի ռազմի դաշտից, ինչպես նաև ավելի ուշ շրջանում՝ հարազատներին, գործընկերներին և տարբեր երկրներում ապրող նշանավոր արվեստագետներին: Դրանք մեծաթիվ չեն, աչքի են ընկնում սեղմ շարադրանքով, բայց բովանդակային լայն ընդգրկումով: Առաջին հայացքից կարող է թվալ, թե նամակներում հեղինակը շոշափում է սոսկ անձնական խնդիրներ: Սակայն դրանց բովանդակային և հուզական համատեքստը շատ խորն ու ծավալուն է: Այստեղ անկաշկանդ ձևով դրսևորվել ու բացահայտվել են հեղինակի ապրած կյանքը, ապագայի իղձերը, ցանկությունները ու երազները: Այդ նամակները, թեև անձնական են, սակայն մեծ մասամբ՝ հայրենասիրական և հաճախ համամարդկային բնույթի: Այստեղ կան խոստովանություններ, որոնք օգնում են ավելի ճշգրիտ արժևորել նրա կատարած գործի կշիռն և չափը: Նամականիում բազմակողմանի դրսևորվում է ներհուն, բարեհոգի, հասարակական խնդիրներով ապրող մտավորականը, որը շարունակ մտածում է օգտակար լինել մարդկանց:

Հեղինակի կենսագրությունը

Հասմիկ Հայկի Հարությունյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

[ծ. 1963 թ., ք. Լենինականում (այժմ Գյումրի)]։ Արվեստագիտության թեկնածու է, դոցենտ։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը (1987 թ.)։ Սովորել է պրոֆ. Ռ. Աթայանի դասարանում։ 2005 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2019 թ.՝ դոցենտ։ 1997 թ. առ այսօր դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում։ Աշխատել է Գյումրու Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանում (1987-1994 թթ.), ինչպես նաև Գյումրու Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում (2014-2019 թթ.)՝ որպես երաժշտատեսական առարկաների դասախոս։ 1997 թ. առ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, գիտական խորհրդի անդամ է։ Գիտական հետազոտությունների շրջանակը էթնոերաժշտաբանությունն է։ Հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում։ 2018 թ. ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրենն է։ Հեղինակել է «Երաժշտությունը V-XV դդ. հայ մատենագրության մեջ» մենագրությունը և շուրջ 56 գիտական հոդված. այդ թվում՝ Ալեքսանդրապոլի ավանդական երաժշտությունը Ալ. Սպենդիարյանի ստեղծագործության մեջ (ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ», Գյումրի, 2021/1), About some stylistic features of Shirak dance songs written in the early 20th century. (International Journal of Innovative Technologies in Social Science. Warshaw, N6, 2021), Շիրակի երաժշտական բանահյուսության արդի դրսևորումները (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Տարեգիրք, հատոր Է, Երևան, 2022), Patriotic Songs of Ashugh Jivani (Sciences of Europe, No 102, Praha, 2022), The Art of Ashugh in the musical Life of Alexandrapol (Sciences of Europe, No 93, Praha, 2022).

Հղումներ

Ղազարոս Սարյան. Նամակներ ռազմաճակատից, /կազմող և խմբագիր Ա. Սարյան, Եր., Արճեշ, 2005 թ., - 72 էջ:

Սարյան Ա. Ա., /Ղ. Սարյանը և նրա ժամանակը, Եր., Արճեշ, 2001 թ., 218 էջ:

Генина Л. С., Сарьян, сын Сарьяна. //Советская музыка, 1975. N 5., Москва.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-02-26