Ղազարոս Սարյանի «Անդանտե և Պրեստո»-ն իբրև ստեղծագործական ուղու հանրագումար

Հեղինակներ

  • Նարինե Ալեքսանդրի Սահակյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-53

Բանալի բառեր-:

ստեղծագործական ճանապարհ, թեմատիկ աղերսներ, ինտոնացիոն բառարան, երաժշտական ոճի առանձնահատկություններ, ձևակառուցողական տրամաբանություն, դիմակի թեմայի բաղադրատարրեր

Ամփոփում

Ղ. Սարյանի ստեղծագործական ուղին ավարտող ստեղծագործությունը ջութակի և նվագախմբի համար գրված «Andante և Presto»-ն դարձավ կոմպոզիտորի ստեղծագործական ճամանապարհի յուրատեսակ հանգուցալուծումը, որտեղ արվեստագետն ասես ամբողջացրեց սեփական ինտոնացիոն բառարանը կոլեյդոսկոպիկ տրամաբանությամբ, երաժշտական նյութի ստացման, նյութի զարգացման տրամաբանության, ձևի կառուցվածքի կերտման իրեն բնորոշ առանձնահատկությունները, կոնցենտրացրեց ամենը մեկ կտավում՝ դարձնելով այն յուրատեսակ խտանյութ:

Հեղինակի կենսագրությունը

Նարինե Ալեքսանդրի Սահակյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ.16.9. 1984 թ., ք. Երևանում: Ավարտել է 2007 թ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտական բաժինը (պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ա. Ա. Սարյանի դասարան), 2011 թ. ասպիրանտուրան պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն «Ղազարոս Սարյանի ստեղծագործության ոճական առանձնահատկությունները» թեմայով և արժանանալով արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի (գիտական ղեկավար՝ Ա.Ա.Սարյան): Դասավանդել է՝ 2007–2012 թթ. Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ որպես կոնցերտմայստեր, 2012–2013 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես պրոֆ. Ա. Ա. Սարյանի ասիստենտ, 2012–2024 թթ.՝ Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես փոխտնօրեն: 2013-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնում՝ դոցենտ` 2019-ից: 2025 թ. մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի փոխտնօրենի, ապա՝ տնօրենի գիտահետազոտական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը: Հեղինակ է մոտ երկու տասնյակ հոդվածների:

Հղումներ

Kamensky A., Martiros Sarian - Paintings, Watercolors, Drawings, Book Illustrations, Theatrical Design., Leningrad, Avrora, 1987, p. 340.

Sarkisyan S., Armenian Music in the Context of 20th Century. Research. Mosocw, Kompositor, 2002, p. 293.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-02