Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակի առթիվ

Հեղինակներ

  • Դավիթ Գարսևանի Ղազարյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-73

Բանալի բառեր-:

Առնո Բաբաջանյան, կոմպոզիտոր, դաշնակահար, Կ. Ն. Իգումնով, Դ. Դ. Շոստակովիչ, Ա. Ի. Խաչատրյանը, Ե. Չարենց, Վ. Գ. Տալյան, ԵՊԿ, ՄՊԿ

Ամփոփում

Հոդվածագիրն ընդհանուր գծերով անդրադարձել է պանծալի կոմպոզիտոր Առնո Բաբանջանյանի ստեղծագործությանը և ներկայացնում է նրան որպես ժամանակակից մեծագույն դաշնակահարի։ անդրադառնում է նաև Հոդվածագիրն անդրադառնում է Առնո Բաբաջանյանին տրված բնութագրերին՝ տրված նրան որպես Կ. Ն. Իգումնովի աշակերտի և Դ. Դ. Շոստակովիչի արտահայտությունը Առնո Բաբաջանյանի դաշնամուրային Տրիոյի կապակցությամբ։ Արամ Խաչատրյանը և Ա. Բաբաջանյանի առաջին գործերի հրատարակիչ՝ Եղիշե Չարենցը կանխատեսել են բացառիկ, տաղանդավոր կոմպոզիտորի ապագա։ Ներկայացվում է ԵՊԿ-ում ուսումնառությունը Վարդգես Տալյանի և ուսման շարունակումը ՄՊԿ-ում։ Հոդվածագիրը անդրադառնում տարբեր ժանրերի ստեղծագործուիթյունների, որոնք արժանացել են պետական պարգևներ։

Հեղինակի կենսագրությունը

Դավիթ Գարսևանի Ղազարյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 13.10.1939, Երևան) խմբավար, հաս. գործիչ, մանկավարժ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1985 թ.): Ավարտել է՝ Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ (1965 թ.), Կոմիտասի անվ. ԵՊԿ սիմֆոդիրիժորության և խմբավարության բաժինները (1971 թ.): Դասավանդում է՝ 1970թ-ից ԵՊԿ-ում խմբավարություն, պրոֆեսոր է (2002 թ.), զբաղեցրել է դեկանի (1995-2015 թթ.) և 2014-ից ռեկտորի խորհրդականի պաշտոնները: 1987-ից եղել է Հայաստանի երաժշտական ընկերության փոխնախագահը, 1996թ-ից նախագահն է: Կազմել և խմբագրել է հայ խմբերգ. երաժշտությանը վերաբերող բազմաթիվ ժողովածուներ «Հայկական խմբերգեր» (1986 թ.), «Հայ կոմպոզիտորների խմբերգերի ընտրանի» (2007 թ.), «Հոգևոր երգեր և խմբերգեր» (2004 թ.), Կոմիտասի «Հոգևոր տաղեր, երգեր, մեներգեր» (2006 թ.), Կոմիտասի «Խմբերգերի ընտրանի» (2001 թ., 2009 թ.) և այլ ժողովածուներ և բազմաթիվ հոդվածներ: Արժանացել է՝ «Մովսես Խորենացի» (2007 թ.), «Ծաղկիր իմ հանրապետություն» փառատոնի (1985 թ.), ՀՀ ՄՆ (2008 թ.), ԿԳՆ (2009 թ.) ոսկե, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2016 թ.) մեդալների:

Հղումներ

//Խորհրդային Հայաստան

Апоян Ш. А., Незабываемые имена (очерки о пианистах-армянах)., Ер.: Издательство ЕГК, 2008.

Аматуни С. Б., Жизнь и творчество Гегуни Читчян., Ер.: Арчеш, 2003.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-04-26