Երաժշտության ճարտարապետություն
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-94Ամփոփում
Հոդվածում ներկայացնում ենք հայ հնագույն երաժշտության օրինակով, ճարտարապետության ընդունված նորմերի հիմքով Կոմիտասի հայեցակարգերի և առաջ քաշած տեսությունների հիման վրա, հայ մեղեդիներին բնորոշ ներքին յուրահատուկ ձգողականության և կազմության ճարտարապետական առանձնահատկությունները: Զուգահեռներ են անցկացվում, հեղինակի հետազոտությունների հիման վրա, երաժշտության և ճարտարապետության արվեստների մտածողությունների միջև: Արդյունքում գալիս ենք այն համոզմունքին, որ մեղեդիներն ստեղծում են գծագրեր, որտեղ կան հիմնական ճարտարապետական սյուները ցուցող նոտաներ, որոնք տետրախորդների 1-ին և 4-րդ նոտաներն են, որն ըստ Կոմիտասի տեսության, կոչվում է «քառեակի դրութիւն» ուր ծայրի, այսինքն 1-ին և 4-րդ նոտաները երբեք չեն տեղաշարժվում և հենց այդ նոտաներն են հանդիսանում որպես սյուներ, իսկ միջին՝ երկու, նոտաներն ազատ տեղաշարժվում են, ապա սյուներն միմյանց միացնելով առաջացնում՝ գծեր, այդպիսով նաև ապացուցում, թե ինչու են տետրախորդները միմյանց միանում շղթայաձև: Նաև բացահայտվում են «Հայկական ութձայնի հնչյունաշարերի» ներքին ձգողական դաշտի օրենքները, և թե ինչու են հնչյունաշարերը բնորոշվել «ձայն» և «կողմ» անվանումներով: Այսպիսով ապացուցվում է, որ հնագույն քաղաքակրթությունների ժամանակ գոյություն են ունեցել երաժշտական մեկ այլ տեսություններ, որտեղ նոտաները և տառերն իրենցից թվեր են ներկայացրել և համակարգված են եղել:
Հղումներ
Շավերդյան Ա. Ի., Կոմիտաս, Москва, 1989, Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրություններ և յօդուածներ, Գիրք Բ, Եր., 2007 թ., էջ 83:
Հայկական երաժշտական մշակույթի պատմություն, Եր., 1970 թ., Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրություններ և յօդուածներ, Գիրք Բ, Եր., 2007 թ.:
Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրություններ և յօդուածներ, Գիրք Բ, Եր., 2007 թ., էջ 85:
Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրություններ և յօդուածներ Գիրք Ա, Եր., 2005 թ.:
Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Եր., 2009 թ.:
CYBERLENINKA, Создавая историю: Р. Вагнера, как социалная стратегия, Т.В. Букина.
Վարդանյան Վ., Հավետ է ճամփորդ., Եր., Հայաստան, 1969 թ.:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

