«“Et Lux perpetua liceat...” Սուրեն Զաքարյան.

Հեղինակներ

  • ՍՎԵՏԼԱՆԱ ԿՈՐՅՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Սուրեն Զաքարյան, հայկական արդի երաժշտություն, կոմպոզիցիայի սկզμունքները, մեդիտացիա

Ամփոփում

Արվեստագիտության դոկտոր, ԵՊԿ պրոֆեսոր, Սվետլանա Կորյունի Սարգսյան. - «“Et Lux perpetua liceat...” Սուրեն Զաքարյան. Վերջաբան»։Արվեստագիտության դոկտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Կորյունի Սարգսյանի վերլուծական ակնարկը նվիրված է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուրեն Կարոյի Զաքարյանին (1956-2021 թթ.): Հեղինակը դիտարկում է նրաստեղծագործական ուղու գործընթացը արդի երաժշտական ոճերի և կոմպոզիտորական տեխնիկաների լույսի ներքո` ուշադրությունն ուղղելով կոմպոզիտորի աշխար հընկալմանը` էսքաթոլոգիա կան մտահղացման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, ուսումնասիրվում են կոմպոզիտորական գրելաոճի անհատական առանձնահատկությունները, տարբեր տեխնիկական հնարների զուգորդումը միասնական գեղագիտական ամբողջականու թյան մեջ: Առանձին տեղ է հատկացված մեդիտատիվ մտածողության հատկանիշներին:

Հեղինակի կենսագրությունը

ՍՎԵՏԼԱՆԱ ԿՈՐՅՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Ավարտել է ԵՊԿ և Ն. Ռիմսկի-Կորսակովի անվ. ՍՊբՊԿ –ի ասպիրանտուրան (արվեստագիտ. թեկնածուական թեզն է՝ «Հայկական երաժշտության զարգաց ման առանձնահատկությունները XX դարի 1960-ական թվականներին»,1975 թ.։Դոկտորական թեզը՝«Հայկական երաժշտությունը XX դարի համատեքստում»(Պ.Չայկովսկու անվ.ՄՊԿ, 1999 թ.)։ԵՊԿ տեսության ամբիոնի պրոֆեսոր է։ Կարդացել է դասախոսություններ տարբեր երկրների կոնսերվատորաներում (Վիլնյուս, Մոսկվա, Սանկտ-Պետերբուգ,Լվով,Մայկոպ)։ Մասնակցել է 72 գի տաժողովների (Հայաստան, Ռուսաստան,Լեհաստան,Չեխիա,Անգլիա,Վրաստան,Ադրբեջան,Բելառուս,Լիտվա)։ Հեղինակ է գրքերի`«Հայկական ժամանակակից երաժշտության հարցեր»,(ռուս.լեզուվով), Եր.,1983թ.,«Հայկական երաժշտությունը XX դարի համատեքստում»,ուսումնասիրություն (ռուսերեն),Մ.,2002 թ.,«Արամ Խաչատրյան».գիտական տեղեկատու,Եր.,2004

թ.,(ռուս.,հայ.,անգլ.լեզուներով),«Դարերի սահմանագծում. Երաժշտությունը և նրա ոլորտները»,(ռուս.լեզուվով), Մ.,2014թ. և շուրջ 500 գիտական հոդվածներ Հայաստանի,Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի,Լեհաստանի, Բուլղարիայի,Հունգարիայի,Գերմանիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Լիբանանի և այլ երկրների ժողովածուներում և ամսագրերում։ Հեղինակ է հոդվածների հանրագիտարաններում և երաժշտական բառարաններում (Ծ.).Grove Dictionary of Music and Musicians (London, 1980, 2001), Grove Dictionary of Opera (London, 1992), Contemporary Com posers (LondonChicago, 1992), Die Musik in Geschichte und Gegenwart (Kassel). ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2009), Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (Լեհաստան, 2013)

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-09-20