Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի պատմությունից

Հեղինակներ

  • Ալինա Աշոտի Փահլևանյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Մարգո Արամի Բրուտյան, Անահիտ Կիրակոսյան, Հասմիկ Էլոյան, Արուսյակ Սահակյան, ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետ, Նունե Աթանասյան

Ամփոփում

Հոբելյանական գիտաժողովը լուրջ հարթակ է ոչ միայն գիտական խնդիրների քննարկման համար, այլ նաև երջանիկ հնարավորություն` հիշել ու մեր հարազատ բուհի կայացման փառապանծ ուղին, այն մարդկանց, որոնք այդ գործի մեջ ներդրեցին իրենց հոգին:
Նման երախտավորներից էր պրոֆեսոր Մարգարիտ Բրուտյանը, որի նախաձեռնությամբ ստեղծվեց Ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետը, որի բազմամյա վարիչը և գիտական ղեկավարն էր ինքը: Կաբինետը ծավալեց մանկավարժական, գիտահետազոտական և հավաքչական աշխատանք: Դրան կից սկսեցին գործել ձայնադարանարխիվը, մասնագիտացված գրադարանը:
Եվ միայն 1988 թվին կոնսերվատորիայի ղեկավարությունը Է. Հովհաննիսյանի գլխավորությամբ որոշում կայացրեց հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի ստեղծման մասին:

Հեղինակի կենսագրությունը

Ալինա Աշոտի Փահլևանյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ավարտել է ԵՊԿ երաժշտագիտության (1961-ին՝ Մ. Գ. Հարությունյանի դասարանը) և դաշնամուրային (1960-ին՝ Գ. Վ. Սարաջյանի դասարանը) բաժինները, 1967-ին՝ ասպիրանտուրան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում (պրոֆ.՝ Ն. Կ. Թահմիզյան): Արվեստագիտության թեկնածու (1989 թ.), արվեստի վաստակավոր գործիչ (2008 թ.), պրոֆեսոր (1996 թ.): Դասավանդում է՝ ԵՊԿ-ում 1970-ից, 1992-2018 թթ. ղեկավարել է կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը: Հեղինակ է՝ 2 մենագրության, 8 մասնագիտական և հանրակրթական դպրոցական դասագրքերի, հայ ժողովրդական երաժշտության շուրջ 10 ժողովածուների, հայ ժողովրդական երգերի մատենաշարի, շուրջ 100 գիտական և հրապարակախոսական հոդվածների` նվիրված ազգային ֆոլկլորի և ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի հիմնախնդիրներին:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-10-26