Զաքար Քեշիշյան

Հեղինակներ

  • Նինա Վլադիմիրի Հակոբյան Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական քոլեջ

Բանալի բառեր-:

Զաքար Քեշիշյան, «Վարանդա» երգչախումբ, Արցախ, Շուշի

Ամփոփում

Հոդվածագիրը վավերագրում է հանրահայտ արցախյան «Վարանդա» երգչախմբի խմբավար, Արցախի հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Զաքար Քեշիշյանի գործունեությունը: հեղինակը ներկայացնում է խմբավարի կյանքի 29 տարիների գործը և կյանքի անցած ուղին: Քանի որ նա այդքան տարի շարունակ ապրելով Բեյրութում իր կյանքի մեծ մասը անցկացրել է հայրենիքում' նաև Արցախում: Սույն հոդվածում ներկայացվում է նաև համերգը, որը տեղի ունեցել 2021-ին օգոստոսի 25-ին Ստեփանակերտի Երիտասարդական պալատում «Ղողանջ հիշատակի. երախտիքի ու վերապրումի...» խորագրով, որտեղ երգչախումբը իր 89 մասնակիցների խմբի հետ կատարեցին ծավալուն երկացանկով հիմնականում հայ և արտերկրի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հեղինակի կենսագրությունը

Նինա Վլադիմիրի Հակոբյան, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական քոլեջ

1988 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական քոլեջի երաժշտության տեսության բաժինը, 1993-ին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը: Ավելի քան քսան տարի դասավանդում է տեսական առարկաներ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական քոլեջում: 2012 թ. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ հրատարակել է սոլֆեջո առարկայի ուսումնամեթոդական ձեռնարկ` «Երաժշտական թելադրություններ»: Մասնակցել է՝ 2013-ին միջազգային գիտաժողովի «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» (110-ամյակին նվիրված), (հրատ.՝ 2014 թ.): 2014-ին Գյումրիում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում միջազգային գիտական համաժողովի «Համաշխարհային մշակույթը և Հայաստանը. Մշակույթների երկխոսություն»: Հեղինակ է նաև մասնագիտական և հասարակական թեմաներով հոդվածների հանրապետական «Ազատ Արցախ» թերթում: Եռանդուն մասնակցում է ԼՂՀ երաժշտահասարակական կյանքում, Քոլեջում տեսական վիկտորինաներ կազմակերպում, կարդում է զեկուցումներ, հանդես գալիս Արցախի հեռուստատեսությամբ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-10-26

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները