Երաժշտագետների գերդաստանը՝ Գ. Գ. Տիգրանով, Ի. Ա. Տիգրանովա, Ռ. Ա. Տերտերյան

Հեղինակներ

  • Նարինե Զավենի Ավետիսյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Գևորգի Տիգրանով, Իրինա Տիգրանովա-Տերտերյան, Ավետ Տերտերյան, սիմֆոնիա, նորարար, Երևան, Լենինգրադ, կոնսերվատորիա, Արամ Խաչատրյան

Ամփոփում

ԵՊԿ-ն դարձավ 100-տարեկան: Այս մեկդարյա պատմությունն իր մեջ ներառում է հազարավոր ճակատագրեր, փայլուն ելույթներ, բազմաթիվ հաղթանակներ, գիտական բացահայտումներ, մեծ առաջնախաղեր աշխարհի լավագույն բեմերում: Այզգային երաժշտական մշակույթի վերընթացի դարաշրջանում՝ 30-ականներին Տիգրանյանների (Տիգրանյանց) ընտանիքը հաստատվել է Հայաստանում, մշտապես կապվելով Երևանի կոնսերվատորիայի հետ: 1939-ին Կ. Ս. Սարաջևի հրավերով գերդաստանի առաջին ներկայացուցիչը՝ փայլուն հռետոր, մանկավարժ և երաժշտագետ Գեորգի Գրիգորի Տիգրանովը վերադարձավ Լենինգրադից իր պատմական հայրենիք: Այսպիսով, 1940-ից սկսած անվանի երաժշտագետն իր ամբողջ կյանքում զուգակցել է Լենինգրադի և Երևանի կոնսերվատորիաներում աշխատանքը՝ ապրելով երկու քաղաքներում: Աւսումնասիրով նրա աշխատանքը՝ գիտակցում ես երաժշտագետի խորը և բազմակողմանի հետաքրքրությունների շրջա-նակը: Ընտանիքի ավանդույթները երաժշտագիտության բնագավառում շարունակեց դուստրը՝ Իրինա Գեորգիի Տիգրանովան: Երաժշտագետ, դասախոս, որը կարող էր գրավվել, ոգեշնչել և ուղղորդել: Նա շատ էր սիրում ելույթ ունենալ բեմում: Նրա մասնագիտական ելույթները համերգների ժամանակ հակիճ էին, բովանդակալից և գրավիչ: Հինավուրց տոհմի երաժշտագիտական ավանդույթները (Անի, Ալեքսանդրապոլ, Լենինգրադ) շարունակել է նրանց ժառանգը՝ Ռուբեն Տերտերյանը: Նրա գրքերը հոր՝ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի մասին, բացահայտում են կոմպոզիտորի ստեղծագործության նոր սահմանները: Տիգրանյաններին սիրում են և հիշում են մշտապես: Նրանց հետ կապված են բազմաթիվ գրավիչ պատմություններ, զվարճալի և ոչ այնքան: Նրանց ընտանիքի մասնագիտական ավանդույթները փոխանցվում են սերնդե-սերունդ:

Հեղինակի կենսագրությունը

Նարինե Զավենի Ավետիսյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ավարտել է 1993-ին ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետը, 2000-ին ԵՊԿ-ի ասպիրանտուրան «Երաժշտագիտություն» մասնագիտությամբ (ղեկ. պրոֆ, արվեստագիտության թեկնածու Ի. Գ. Տիգրանովա): 2001-ից ԵՊԿ-ի Երաժշտության պատմության ամբիոնում՝ ասիստենտ Ի. Գ. Տիգրանովայի դասարանում, դոցենտ՝ (2007-ից): 2003-ին պաշտպանել է ատենախոսությունը «Հայկական դաշնամուրային սոնատի զարգացման ուղիներն ու խնդիրները (XIX դարի 80-ականներից մինչև XX դարի 70-ականները)» թեմայով (ղեկ.՝ պրոֆ. Ի. Գ. Տիգրանովա) և արժանացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի (2004թ.): Դասավանդել է' 1995-2001 թթ. Երևանի Կ. Սարաջյանի անվ. N4 երաժշտական դպրոցում: 2005-ից՝ ՀԿԵՄ անդամ: Աշխատել է՝ 2006-2010թթ. ՀԿԵՄ «Արճեշ» հրատարակչության տնօրեն: 2011-ից'՝ԵՊԿ-ի Կրթության ներբուհական որակի ապահովման վարիչ: Հեղինակ է' «Գ. Գ. Տիգրանով» կենսամատենագիտության, 30-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, հրատարակված ՀՀ-ի և տարբեր երկրների գիտական և հրապարակախոսական պարբերականներում:

Հղումներ

Дмитриев А., Воспоминания о встречах с выдающимися людьми Армении., ГМЛИ им. Е. Чаренца., 1978

Худабашян К., Уроки Тигранова., //Г.Г.Тигранов-100. Ер., 2008

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-10-26