Կոմպոզիցիայի ամբիոնի նորարարները. Ավետ Տերտերյան

Հեղինակներ

  • Վահագն Վարդանի Վարդանյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Երևանի կոնսերվատորիա, կոմպոզիտորական ամբիոն, Ավետ Տերտերյան, հայ երաժշտություն, սիմֆոնիա, նվագախմբային ոճ

Ամփոփում

Հոդվածը ներկայացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի գործունեությունրը: Նշելով ամբիոնի պրոֆեսորների ձեռքբերումները' առանձնակի նշանակություն է տրվում երաժշտական ստեղծագործության և գործիքավորման դասընթացներին: Ուշադրության կենտրոնում է անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը (1929-1994), ով 1970-1985 թթ. կոնսերվատորիայում վարել է գործիքավորման դասերը: Նրանց ընթացքում նա ներգրավում էր ուսանողներին նվագախմբային հնարավորությունների ոլորտ, ուշադրություն էր հրավիրում երաժշտական ժամանակի ընկալմանը և հնչյունային տարածության արդիական կազմակերպմանը: Անդրադառնալով Տերտերյանի ութ սիմֆոնիաներին՝ հեղինակը նրանց առանձնացնում է ըստ նվագախմբային կազմի' վոկալի և գործիքայինի: Կոմպոզիտորը յուրօրինակ է մեկնաբանել նվագախմբի փողային գործիքների հնչերանգային առանձնահատկությունները: Հոդվածում բացահայտվում են նրա մի շարք նորարարական սկզբունքներ' մասնավորապես հնչողական կազմակերպման, գործիքային տեմբրերի ընտրության (եվրոպական, նաև ժողովրդական), հնչյունի փոփոխման տեխնիկական սարքավորումների (մագնիտոնոֆոնային ձայնագրության, սինթեզատոր, ուժեղարար) օգտագործման և ձևակառուցման բնագավառներում:

Հեղինակի կենսագրությունը

Վահագն Վարդանի Վարդանյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ավարտել է Երևանի «Օտար լեզուներ — Մակսեդան» դպրոցը (2002-2013 թթ.): Ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնի բակալավրականը (2017թ.), մագիստրոսականը (2019 թ.) (ղեկավար պրոֆ. Վ. Ա. Աճեմյանի մասնագիտական դասարան): Զուգահեռ ուսանել է ԵՊԿ-ի դոցենտ Ա. Վ. Սարգսյանի դաշնամուրի դասարանում: 2019-ից Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնի ասպիրանտ է, ատենախոսության թեման է' «Տեմպերացիան և նրա դրսևորումը XX դարի երաժշտության մեջ» (ղեկ.՝ արվեստագիտ. դոկտ, պրոֆ. Ս. Կ. Սարգսյան): Ելույթ է ունեցել գիտաժողովներում' Ռուսաստան («XX դարի երաժշտության մեջ անտիկ մտքերի արտացոլման մասին», Կրասնոդարի պետական մշակույթի ինստիտուտ, հոդվածը հրատարակված է, 2020թ.), Հայաստանում («Կոմպոզիցիայի ամբիոնի նորարարները. Ավետ Տերտերյան», ԵՊԿ 100- ամյակին նվիրված գիտաժողով, 2021 թ.): Որպես կոմպոզիտոր հեղինակել է կամերային-գործիքային, վոկալ և սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում (“Мир искусства. Контрасты” փառատոնում, Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայում, 2017թ.) Գերմանիայում (Բադ-Զոդենքաղաքում, 2017թ.), Իտալիայում (Վեստինայի ֆիլհարմոնիկ ընկերության համերգին, 2017թ.; “Queen of the Adriatic Sea” երգչախմբային մրցույթում, 2021 թ.): Սկսած 2018-ից' Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական խմբագիրն է և գեղարվեստական ծրագրերի խորհրդականը:

Հղումներ

Берко М. А., Консерватория имени Комитаса. Ер.: Айастан, 1973., - 138 с.

Բերկո Մ., Կոմիաասի անվան կոնսերվատորիա, Եր.: Հայաստան, 1973. 168 էջ

Будагян А. Г., Ереванская государственная консерватория им. Комитаса — 85. Ер.: Издательство ЕГК, 2008., - 208 с.

Sarkisyan, S. K., Armenian Music and Composers. Extracted from The New Grove Dictionary of Music & Musicians, London, 2001 — Yerevan, 2004. 138 p.

Саркисян С. К., Армянская музыка в контексте XX века. Исследование., М.: Композитор., 2002., 296с.

Тертерян P. А., Авет Тертерян. Беседы, исследования, высказывания. Ер.: Хорурдаин грох, 1989. - 244 с.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-10-26