Գլխավոր խմբագիր (հիմնադիր)
Գոհար Կառլենի Շագոյան
«Երաժշտական Հայաստան» ամսագրում հրատարակվող հոդվածների
նորմերն ու պահանջները
1. Հրատարակման ընդհանուր պահանջները
«Երաժշտական Հայաստան» գիտական միջազգային ամսագրում տպագրվող հոդվածներն ընդգրկում են «Երաժշտական արվեստ» մասնագիտության ուսումնասիրությունների բոլոր բնագավառները, ինչպես նաև երաժշտության հետ առնչվող միջդիսցիպլինար մասնագիտացումների ոլորտը։
Սույն պահանջները սահմանվում են ՀՀ ԲՈԿ-ի որոշումներով, «ԵՊԿ հրատարակչության» կանոնակարգով, ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հրատարակչությունում տեքստի առանձնացման համար օգտագործվում են շեղատառը (italic), չեն թույլատրվում ընդգծումը (underline) և թավատառը (bold): Ցրիվ շարվածքի համար չի թույլատրվում տառերն անջատել (space) օգտագործումով։
Հայերեն տեքստերն ընդունվում են Unicode տառատեսակով: Փակագիծ նշանի համար՝ ( ), իսկ մեջբերման դեպքում` [ ] ներսում սովորական` ( ): Չակերտների նշանի համար « »:
Ռուսերեն հոդվածներում. մեջբերումը՝ չակերտներում՝ “”, իսկ մեջբերման ներսում «»: Ռուսերենում անջատման գիծ “тире” նշանի համար օգտագործվում են [Ctr+Alt+մինուս] ստեղների կոմբինացիա; “կարճ” անջատման գիծ “дефис” նշանի համար` [Ctr+մինուս]` կոմբինացիան:
Ստեղծագործությունների անվանումները գրվում են սովորական տառատեսակով, մեծատառով (եթե ծրագրային է՝ նաև չակերտներում), եթե անվանումը և ժանրը համընկնում է՝ նույնպես: Ժանրերի անվանումները գրվում են փոքրատառով: Սիմֆոնիաների, կոնցերտների, սոնատների հերթական համարները գրվում են արաբական թվերով, գծիկով և վերջածանցով (օրինակ՝ 1-ին կամ 2-րդ Սոնատ) կամ տառերով:
Ստեղծագործության op. նշելիս չի առանձնացվում ստեղծագործության անվանումից ստորակետով (դաշնամուրի C-dur 2-րդ Կոնցերտ op.29):
Տոնայնությունը գրվում է լատիներեն, սովորական տառատեսակով (C-dur, g-moll), հնչյունների անվանումները լատիներեն տառերով, շեղատառով (h, G):
Թվականները նշվում են արաբական թվերով և վերջածանցը կամ թվականը և կետ (օրինակ՝ 1998-ին կամ 1998 թ.), տասնամյակները` արաբական (90-ականներին), դարերը և հազարամյակները` հռոմեական (XX դար, II հազարամյակ): Չի թույլատրվում հռոմեական թվերը նշելու համար ռուսերեն “Х”, “У”, “Ш”, “П” տառերի օգտագործումը:
Տեքստում գրվում է մատենագիտական ցուցակի տվյալ աղբյուրի հերթական համարը, մատենագիտական ցուցակը տեղադրվում է հոդվածի վերջում այբբենական կամ հերթական կարգով, սկզբից տրվում են մայրենի լեզվով հրատարակումները: Տվյալներն անջատվում են ստորակետով՝ հայերենում, կետ և ստորակետով՝ ռուսերենում և այլ լեզուներում։
Գրականությունն արձանագրել հետևյալ հաջորդականությամբ` հեղինակը (ազգանվան, անվան և հայրանվան սկզբնատառերը), աշխատության անվանումը, հրատարակման տեղը, հրատարակչությունը, թվականը, էջերի ընդհանուր քանակը: Ժողովածուի դեպքում՝ հեղինակի տվյալները, հոդվածի անվանումը: Ժողովածուի պայմանական նշանը՝ /ամսագրի և թերթի դեպքում երկու գծիկ //, անվանումը, տարեթիվը, ժողովածուի դեպքում՝ վերնագիրը, փակագծերում՝ կազմողը (կազմող՝ ….), հրատարակման տեղը, հրատարակչությունը, թվականը, էջերի ընդհանուր քանակը և տվյալ հոդվածի էջերը։
Գրականության վկայակոչումը տեքստում տրվում է մատենագիտական ցուցակում նշված թվերի օգնությամբ կլոր փակագծերում՝ սկզբնաղբյուրի համարը, օգտագործած էջը կամ էջերը փոքրատառով, օրինակ՝ (12. էջ 71-72 կամ 12. էջ 5) հայերենում տարանջատել միջակետով, ռուսերենում կետով (12. C. 71-72) և այլ լեզուներում՝ կետով և գլխատառերով, օրինակ անգլերենում՝ (12. P. 71-72):
Նոտային օրինակները և պատկերազարդումները ներկայացվում են առանձին ֆայլերի տեսքով tiff կամ jpg (grayscale – 300 dpi, bitmap – 600 dpi): Հոդվածի ներսում նոտային օրինակի և պատկերազարդման վկայակոչումը տրվում է փակագծում առանձին պարբերությամբ.
(Օրինակ 1)
(Պատկերազարդում 3)
Ձեռագիրը պետք է համապատասխանի հոդվածների ձևավորման պայմաններին։
2. Տեխնիկական պահանջները
Ամսագրում հրատարակման ներկայացնելիս․
- հոդվածի սկզբում գրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն, հայրանուն, ազգանունը (գլխատառերով), նաև անգլերեն տառադարձությամբ,
- հեղինակները պետք է ներկայացնեն.
ա. իրենց գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը (լրիվ անվանումը և տեղը), պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն (էլեկտրոնային հասցեն տպագրվում է),
բ. հակիրճ ինքնակենսագրությունը (մինչև 1000 նիշ) հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, որը պետք է հրատարկվի,
գ. հանգուցային կամ բանալի բառերը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,
դ. հոդվածները կարող են ներկայացվել բնագրերով` հայերեն, ռուսերեն, անգլերեն /կամ եվրոպական որևէ այլ լեզվով/. դրանք պետք է ունենան մյուս երկու լեզուներով ամփոփումներ (մինչև` 600 նիշ հայերեն և ռուսերեն, 1000 նիշ անգլերեն լեզվով):
- հոդվածները և առընթեր նյութերն ընդունվում են էլ-փոստով (մեկ ֆայլով նոտային և պատկերները յուրաքանչյուրն առանձին ֆայլով (ֆայլի անունը բաղկացած է հեղինակի անուն-ազգանունից և պատկերների համարների անվանումից) կամ էլեկտրոնային կրիչներով, ֆայլի անունը հանդիսանում է հեղինակի անուն ազգանունը.
- Ա4 ֆորմատով,
- տեքստը, տպված Ա4 թղթով, հանձնում են առանձին ֆայլով .doc
- տեքստը հավաքվում է առանց Tab ստեղնի օգտագործման, նոր պարբերությամբ,
- տեքստի լուսանցքները. վերևում՝ 2.5 սմ, ներքևում՝ 2.5 սմ, աջից՝ 1.5 սմ, ձախից՝ 3 սմ։
- հիմնական տեքստի տառաչափը՝ 12, միջտողային տարածությունը՝ 1.5,
- նկարները՝ մինչև 12.5սմ,
- նոտաները, աղյուսակները և գրաֆիկան՝ սև-սպիտակ,
- ծավալուն հոդվածները կարող են ընդունվել բացառապես խմբագրական խորհրդի որոշմամբ,
- հոդվածի առանձնահատկություններից ելնելով՝ խմբագրական խորհրդի համաձայնությամբ հնարավոր է նշված ծավալն ավելացնել,
- տողատակը` տեքստի էջում աստղանիշով, առանց ավտոմատ հրահանգի, անմիջապես* հետո հաջորդ տողում` 10 տառաչափով,
- աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, փակագծում` կազմողը կամ խմբագիրը, հրատարակության տեղը, հրատարակչությունը, տարեթիվը, էջը (պարբերական մամուլի դեպքում նաև համարը՝ տողատակում),
- ծանոթագրությունները տրվում են վերջում` միջանցիկ համարակալումով:
- հոդվածների ծավալը 0.5-1.0 մամուլ (20000-40000 նիշ և հղումները ներառված տեքստի ծավալում), առանց տողադարձի, առանց էջում տողատակերի,
- հայերեն և ռուսերեն հղումները ներկայացվում են նաև լատինատառ տառադարձությամբ։
3. Հոդվածներում ամփոփումների պահանջները
Ամփոփման գրելաձևը, համապատասխան բնագավառի ազատ է, որտեղ պետք է արտահայտվեն ներքոհիշյալ տեսանկյունները, որպես գիտական աշխատանքի բնութագրիչ հիմք.
- գիտական հիմնախնդիրը, հեղինակի լուծումը և նրա գիտական նորույթը,
- հիմնախնդրի արդիականությունը,
- ուսումնասիրության տեսական և գործնական նշանակությունը,
- նրա հեռանկարը (արդիականությունը և նշանակությունը դիտարկվող ժամանակաշրջանում),
- հիմնախնդրի շարադրման մակարդակը (ոչ ակնհայտ լուծումները, տեսական որոնումների անհրաժեշտությունը, գործնականում դժվարությունների հաղթահարում),
- հեղինակի դրույթների և եզրահանգումների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը դիտարկվող աշխատանքի տվյալ բնագավառում գոյություն ունեցող ժամանակակից գիտական շարադրանքում,
- դիտարկվող հիմնախնդրի առաջարկվող հեղինակային լուծումները,
- աշխատանքի գնահատականը լեզվի, տրամաբանության, նյութի շարադրման, հիմնավորման, ընդհանրացունմերի և եզրահանգման տեսանակյուններից:
4. Հոդվածը քննարկելու և հրատարակելու կարգը
Հոդվածները կարող են ամսագրի խմբագրությանը հանձնվել հոդվածի հրապարակման թույլտվության նախնական որոշման դեպքում ամբիոնների երաշխավորմամբ համապատախան խորհրդակցությունների կամ գիտաժողովների արդյունքներում (ամբիոնի նիստի քաղվածք) և հանձնվում են մասնագետների (2 գրախոս 1-ին՝ գիտական աստիճան ունեցող երաժշտագետ, 2-րդ՝ համապատասխան ամբիոնի պրոֆեսոր, կամ դոցենտ) գրախոսության համար:
Գրախոսը որոշում է հոդվածի հրապարակման նպատակահարմարությունը, հնարավոր է առաջարկվի նյութի հրատարակումը լրացուցիչ մշակումից և խմբագրումից հետո: Էական փոփոխությունների անհրաժեշտության դեպքում հոդվածը հեղինակային լրացուցիչ մշակումից հետո կրկին ուղարկվում է գրախոսության նույն մասնագետին:
Արվեստագիտության թեկնածուների, դոկտորների հոդվածները երաշխավորվում են «Երաժշտական Հայաստան» ամսագրի Խմբագրական խորհրդի անդամներից որևէ մեկի կողմից:
Գրախոսությունները պահվում են խմբագրությունում և անհրաժեշտության դեպքում ներկայացվում՝ ըստ ՀՀ ԲՈԿ-ի պահանջի: Հոդվածները խմբագրությանը տրվում են անհատույց. ձեռագրերը չեն վերադարձվում:
Չի թույլատրվում.
- նյութի հրապարակման նախապատրաստության մասին որևէ մեկին տեղեկացնել՝ առանց հեղինակի համաձայնության,
- որևէ մեկին, բացի հեղինակից, տեղեկացնել բացասական կարծիքի կամ գրախոսության բովանդակության մասին,
- բացահայտել հեղինակի նամակագրության բովանդակությունը: