Մի նկարի պատմություն
Аннотация
Կոմիտասի հանրահայտ «Կալի երգ» խմերգի հետ կապված հիշում եմ հետևյալ դրվագը: 1968թ-ին, որպես երգիչ արտիստ էի Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախմբում, մարտի 7-ին մեզ այցելեց Երևանում հյուրընկալվող արգենտինացի տաղանդավոր կոմպոզիտոր և դիրիժոր Ռոդրիգես Ֆորեն: Հանդիպման ընթացքում նա խնդրեց հայկական ժողովրդական մի երգ կատարել: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Թաթուլ Ալթունյանի առաջարկությամբ, խումբավար Գրիգոր Սանդալջյանը ղեկավարեց Կոմիտասի «Կալի երգ»ը, մեներգեց` Հակոբ Ավետիսյանը: Կատարման ավարտին Ռ. Ֆորեն, հոտնկայս, երգչախմբի առջև խորը խոնարհվեց և ասաց. «Ես այսպիսի երաժշտություն երբեք չեմ լսել»: Սա Կոմիտասի երաժշտության գնահատանքն էր արգենտինացի անվանի կոմպոզիտորի կողմից: Այդ հանդիպումից մնացել է մի խնկական լուսանկար, որ սիրով տրամադրում եմ ընթերցողին: