Հեռավար դասավանդման հիմնախնդիրը Երևանի պետական կոնսերվատորիայում

Հեղինակներ

  • Ինեսա Հովսեփյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

հիմնախնդիրներ, հեռավար ուսուցում, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Ամփոփում

2020 թ. մարտ ամսին համաճարակի տարածման պատճառով ՀՀ-ում որոշում ընդունվեց այն մասին, որ կրթական հաստատություններն անցնում են աշխատանքի հեռավար կազմակեպման ձևաչափին: Այդ փուլում ինֆորմացիոն տիրույթում ակտիվ քննարկումներ էին ծավալվել այն թեմայի շուրջ, թե արդյո՞ք պատրաստ է մեր դպրոցական և ԲՈՒՀ-ական կրթական համակարգն այս անցումային շրջանին: Անակնկալ փոփոխությունների հետևանքով առաջացած դժվարությունների հետ բախվեցին կրթական գործընթացի բոլոր մասնակիցները: Արդյունքում առավել ծանրաբեռնված դարձավ դասախոսական անձնակազմի աշխատանքը, քանի որ իրենք ստիպված էին կարճ ժամկետներում հարմարվել և տեղափոխել իրենց համար սովորական դասերն առցանց, վիրտուալ աշխարհ: Ծագեցին տարբեր բնույթի խնդիրներ, որոնց թվում էր անգամ մեր ժամանակների համար պարզ համակարգիչների և հեռախոսների բացակայությունը աշակերտ/ուսանողների և դասախոսների մոտ և այլ խնդիրներ: Դրա հետ մեկտեղ, բոլոր դասախոսները չէ, որ պատրաստ եղան մշակելու աշակերտների/ուսանողների հետ հաղորդակցման նոր մոդելներ և անցկացնելու հեռավար դասերը տարբեր միջոցներով:
Հասկանալու համար, թե ինչպես են հարմարվել ԵՊԿ-ի դասախոսները աշխատանքային այս նոր ձևաչափին և ինչ տեսակի դժվարություններ են նրանց մոտ առաջացել աշխատանքի ընթացքում, անցկացվեց փոքր հետազոտություն-հարցում: Հարցման հիմնական նպատակներն էին՝
- Գնահատել առցանց հարթակներում դասախոսնե-րի նախկին և ներկա աշխատանքային փորձը։
- Բացահայտել առավել հաճախ օգտագործվող ծրագրերը և հարթակները հեռավար դասավանդման ընթացքում։
- Պարզել ամենատարածված խնդիրները, որոնք ծագում են հեռավար դասերի անցկացման ժամանակ։
- Պարզել հեռավար դասավանդման ինչպես թերությունները, այնպես էլ առավելությունները դասախոսնե-րի տեսանկյունից:
Տվյալների հավաքման մեթոդն էր առցանց հարցումը: Այդ նպատակով ստեղծվեց Google form ձևաչափով հարցաշարը, որ սոցիալական ցանցի (Facebook), էլ. փոստի և մարդկանց միջոցով տարածվեց ԵՊԿ-ի դասախոսական միջավայրում: Հարցաշարի մեջ ներառված էր ութ հարց: Ընդհանուր առմամբ, հարցաթերթիկները լրացրեցին 22 դասախոս-ռեսպոնդենտներ ԵՊԿ-ի տարբեր բաժիններից և ամբիոններից: Հարցումն անցկացվեց դեկտեմբերի 12-22: Աշխատանքում նաև բնութագրված է ՌԴ-ի ԲՈՒՀ-երում և դպրոցներում տիրող իրավիճակը համաճարակի տարածման պայմաններում, ըստ իրենց կողմից հրապարակած տվյալների:

Հեղինակի կենսագրությունը

Ինեսա Հովսեփյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոսական 2-րդ կուրսի ուսանողուհի: Ղեկ.՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լ.Կ. Եփրեմյան:

Հղումներ

Андреев А. А., Дистанционное обучение и дистанционные образовательные технологии., //Открытое образование, N 5 (100) 2013

Гришин В. И., Домащенко Д. В., Константинова Л. В., Кошкин А. П., Устюжанина Е.В., Штыхно Д. А., Шубенкова Е. В., Жизнь после пандемии: экономические и социальные последствия., //Вестник Российского экономического университета имени Г. В. Плеханова, 2020 N 3

Малиатаки В. В., Киричек К. А., Вендина А. А., 2020, Дистанционные образовательные технологии как современное средство реализации активных и интерактивных методов обучения при организации самостоятельной работы студентов., //Открытое образование, том 24 (3), 2020

Сапрыкина Д. И., Волохович А. А., «Проблемы перехода на дистанционное обучение в Российской Федерации глазами учителей», Национальный исследовательский университет «Высшая школа экономики», Институт образования, Серия «Факты образования» N 4 (29), М., 2020

Штыхно Д. А., Константинова Л. В., Гагиев Н. Н., «Переход вузов в дистанционный режим в период пандемии: проблемы и возможные риски», Открытое образование, том 24, N 5, М., 2020

Аналитический центр НАФИ. 2020. Система образования оказалась не готова к переходу на дистанционное обучение в условиях пандемии [Электрон. ресурс]. Режим доступа: https://nafi.ru/analytics/sistema-obrazovaniya-okazalas-ne-gotova-k-perekhodu-na-distantsionnoe-obuchenie-v-usloviyakh-pandemi/. (Дата обращения: 04.09.2020)

Преподаватели российских ВУЗов о развитии он-лайн среды в условиях пандемии (Электрон. ресурс), https://www.ranepa.ru/documents/2020_14-116_May.pdf (Дата обращения: 04.09.2020)

Сапрыкина Д.И., Волохович А.А., «Проблемы перехода на дистанционное обучение в Российской Федерации глазами учителей», Национальный исследовательский университет «Высшая школа экономики», Институт образования, Серия «Факты образования» N 4 (29), М., 2020

Андреев А. А., Дистанционное обучение и дистанционные образовательные технологии., //Открытое образование, N 5 (100), 2013

Малиатаки В.В. Киричек К.А. Вендина А.А. Дистанционные образовательные технологии как современное средство реализации активных и интерактивных методов обучения при организации самостоятельной работы студентов., //Открытое образование, том 24 (3), стр. 56-66, 2020

Штыхно Д. А., Константинова Л. В., Гагиев Н. Н., Переход вузов в дистанционный режим в период пандемии: проблемы и возможные риски., //Открытое образование, том 24, N 5, стр. 74-78, 2020

Преподаватели российских ВУЗов о развитии он-лайн среды в условиях пандемии (Электрон. ресурс), https://www. ranepa.ru/documents/2020_14-116_May.pdf, стр. 36-44, (Дата обращения: 04.09.2020)

Аналитический центр НАФИ. 2020. Система образования оказалась не готова к переходу на дистанционное обучение в условиях пандемии [Электрон. ресурс], https://nafi.ru/analytics/sistema-obrazovaniya- okazalas-ne-gotova-k-perekhodu-na-distantsionnoe-obuchenie-v-usloviyakh-pandemi/. (Дата обращения: 04.09. 2020)

Гришин В.И., et al. Жизнь после пандемии: экономические и социальные последствия., //Вестник Российского экономического университета имени Г. В. Плеханова, 2020, N 3, стр. 518

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-10-26