Ապրել «ժամանակի հետ», լսել ներկան…

(К 85-летию Маргариты Рухкян)

Հեղինակներ

  • Սոֆա Մաթևոսի Ազնաուրյան

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.58580/18290019-2022.1.62-37

Բանալի բառեր-:

Ավետ Տերտերյան, Մ. Ռուխկյան, սիմֆոնիա, փառատոն, հոդված, գրախոսություն, հոբելյան

Ամփոփում

Հոդվածը նվիրված է վաստակավոր հայ երաժշտագետ, ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվ. դոկտոր, Մարգատիտա Աշոտի Ռուխկյանի 85-ամյա հոբելյանին: Հոդվածում բազմակողմանի բացահայտված է երաժշտագետի ստեղծագործական միտքն ու խառնվածքը, նրա վառ անհատականությունը։ Հոդվածը համալրված է անվանի կոմպոզիտորների և երաժշտագետների հետաքրքիր մեջբերումներով: Առանձին հետաքրքրության է արժանի Մարգարիտ Ռուխկյանի և Արամ Խաչատրյանի համագործակցությունը: Մոսկվայում ասպիրանտուրայում սովորելու տարիներին (1965-1969) նա այցելում էր մեծ կոմպոզիտորի մասնագիտական դասարանի դասընթացները, որի արդյունքում ստեղծվեց երաժշտագետի «Իմ աշակերտները իմ երկրորդ կյանքն են» ուսումնասիրությունը: Ներկայացնելով Մարգարիտա Ռուխկյանի, անցած հարուստ երաժշտագետի ուղին, նրա լույս տեսած 1000-ից ավելի հոդվածները համերգների, կարևոր երաժշտական իրադարձությունների, ճանաչված երաժշտական պետական կոլեկտիվների վերաբերյալ, մենագրությունները` նվիրված կոմպոզիտորների կյանքին ու ստեղծագործությանը (վերջինը կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանի մասին է), հեղինակը ճիշտ ու դիպուկ կերպով բնութագրում է անվանի երաժշտագետի դերն ու արժեքը XX դարի երկրորդ կեսի հայ երաժշտական կյանքում` համարելով այն մեր ժամանակի հայկական արվեստի պատմության հայելին։

Հեղինակի կենսագրությունը

Սոֆա Մաթևոսի Ազնաուրյան

Կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների և Ժուռնալիստների միությունների անդամ: Ավարտել է` Կրասնոդարի Ռիմսկի-Կորսակովի անվ. երաժշտական մանկա¬վար¬ժական ուսումնարանի տեսական-կոմպոզիտորական բաժինը (1978 թ.), Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսեր¬վատորիայի կոմպոզիտորական բաժինը (1983-ին, ԽՍՀՄ Ժող. արտիստ, պրոֆեսոր Գ. Եղիազարյանի դասարան), Մոսկվայում ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին Ա. Մովսիսյանի խոսքերով գրված վոկալ շարքի համար արժանացել է Դիպլոմի (1983 թ.): Դասավանդել է տեսական առարկաներ Կրասնոդարի երկրամասի մանկավարժական երաժշտական ուսումնարանում: Աշխատել է Երկրամասի ռադիոյում որպես ստերեո ծրագրերի խմբագիր (1984-1987 թթ.): 1987-ից բնակվում է Երևանում: Աշխատել է կոնցերտմայստեր` Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի խմբավարական, ԵՊԿ վոկալ, Թատերական ինստիտուտի վոկալ և բեմական վարպետության ամբիոններում, 2000-ից առ այսօր` ԵՊԿ-ի «ԵՊԿ հրատարակչության», «Երաժշտական Հայաստան» գիտական ամսագրի, նաև «Երաժիշտ» ամսաթերթի (ռուսերեն լեզվով տեքստերի) խմբագիր: Հեղինակ է մոնոօպերաների` «Հույս» (ըստ Զ. Գիպպիուսի պատմվածքի, 2004 թ.), «Համլետ» (ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության, 2007 թ.), «Արմենիա» կամերային օպերայի (Օ. և Ն. Մանդելշտամների պոեզիայի և արձակների, 2005 թ.), որոնք ներկայացվել են մի քանի միջազգային թատերական և երաժշտական փառատոների շրջա¬նակներում, «Չիկարելիի արկածները» (ըստ Ռ. Մարուխյանի համանուն ստեղծագործության) մանկական օպերայի (2014 թ.), «Մեր Մաշան» (“Наша Маша”, Ա. Գիշյան, 2020 թ.) երաժշտական հեքիաթի: Հանրապետական մամուլում տպագրված ավելի քան 30 հոդվածների հեղինակ է` հայ արվեստի նշանավոր գործիչների` Է. Միրզոյանի, Ա. Հարությունյանի, Մ. Թարիվերդիևի, Վ. Բալյանի, Շ. Ափոյանի, Վ. Ստամ¬բոլցյանի, Կ. Սարաջևայի և այլոց մասին: Ազնաուրյանը հանդիսանում է Մանկավարժական Կրթության Միջազգային Գիտութ¬յունների Ակադեմիայի (ՄԿՄԳԱ) ակադեմիկոս (2007 թ.): Նա պարգևատրվել է Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Յունեսկոյի հուշամեդալով, Միջազգային թատերական փառատոների պատվոգրերով` «Հայֆեստ» (2005 թ.) և «Արմմոնո» (2007 թ. և 2017 թ.), 2019-ին` Վահան Թեքեյանի անվան միջազգային մրցանակով:

Հղումներ

“Իմ աշակերտները իմ երկրորդ կյանքն են”., //Սովետական արվեստ ., 1969 # 11

Серов А.Н., Избранные статьи, т. 2., М.-Л.: Музгиз., 1950

“Блаженней всех...” (к 100-летию Арам Хачатуряна)., //Новое время., 17 декабря 2002

Хачатурян А.И., Письма (1928-1978)., сост. М. Арутюнян, Г.Арутюнян., Ер.: Советакан грох., 1983

Друскин М.С., Исследования, воспоминания., Л.-М.: Советский композитор., 1977

Шуман Р., Избранные статьи о музыке., М.:Музгиз., 1956

Музыкальная Академия., 2004 #2

Музыкальная Академия., 2003 #1

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված