Ցեղասպանության թեման հայ արդի կոմպոզիտորների` թուրքիայից փախստականների ժառանգների երկերում. Տիգրան Մանսուրյան, Հարություն Դելլալյան, Երվանդ Երկանյան, Վաչե Շարաֆյան

Հեղինակներ

  • Աննա Սենի Արևշատյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Հայոց Ցեղասպանություն, Օսմանյան Թուրքիա, ողբերգություն, ժանր, Տիգրան Մանսուրյան, Հարություն Դելլալյան, Երվանդ Երկանյան, Վաչե Շարաֆյան

Ամփոփում

Չկա մի հայ, որի հոգում անկեզ մորենու պես չայրվի 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված հայոց ցեղասպանության հիշատակը: Այն իր արտացոլումն է գտել բազում գրական, թատերական և կերպարվեստի գործերում: Անմասն չեն մնացել նաև հայ արդի կոմպոզիտորները, որոնց մի շարք կամերային, սիմֆոնիկ և երաժշտաբեմական երկերում մարմնավորվել և իրենց արժանի գեղարվեստական արտահայտությունն է ստացել XX դարի առաջին ցեղասպանությունը: Հոդվածում ներկայացված են ցեղասպանությունից փրկվածների` Թուրքիայից տարբեր երկրներ գաղթած վերապրողների և 1940-ական թվականների երկրորդ կեսին Խորհրդային Հայաստան հայրենադարձների ժառանգների երաժշտական ստեղծագործությունները: Դրանցից են Հարություն Դելլալյանի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի և Վաչե Շարաֆյանի Ցեղասպանությանը նվիրված տարբեր ժանրերում և տարբեր կազմերի համար գրված երկերը, որտեղ արտացոլվել են տվյալ հեղինակների այդ ողբերգական իրադարձությունների հետ կապված մտորումներն ու ապրումները` երաժշտական լեզվամտածողության արտահայտչամիջոցներով:

Հեղինակի կենսագրությունը

Աննա Սենի Արևշատյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երաժշտագետ, միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր (2001 թ.): Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը (1975 թ., ղեկ.` արվեստագիտ. թեկնածու Ռ. Հ. Ստեփանյան): 1976-ից` Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հայ երաժշտագիտության ամբիոնի այժմ` գիտաշխատող է: Դասավանդում է 1990-ից` Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր (2007 թ.): Հեղինակ է` 11 մենագրության` նվիրված հայ հոգեւոր երաժշտության պատմությանը, տեսությանը և գեղագիտությանը: Արևշատյանը հեղինակել է բազմաթիվ էսսեներ և հոդվածներ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով:

Հղումներ

Arevchatyan A., «Le Génocide et la musique moderne arménienne», //Arménie musicale, N 2 (17), 2005, p. 9-12 (en arménien)

Arevchatyan A., «Le Génocide et la musique moderne arménienne», /Messager du Pays, édition exceptionnelle, Beyrouth, 24 avril 2005, p. 61-64

Arevchatyan A., «Le thème du Génocide arménien dans les œuvres des compositeurs arméniens modernes, Génocide Arménien – 100, De la reconnaissance à la compensation», Recueil d’exposés de symposium, Erevan, Éditions Guitoutiun, 2016, p.478-486

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Ինչպես մեջբերել

Արևշատյան A. S. (2022). Ցեղասպանության թեման հայ արդի կոմպոզիտորների` թուրքիայից փախստականների ժառանգների երկերում. Տիգրան Մանսուրյան, Հարություն Դելլալյան, Երվանդ Երկանյան, Վաչե Շարաֆյան. Երաժշտական Հայաստան, (1), 56–61. Retrieved from https://yerazhshtakanhayastan.am/index.php/ma/article/view/202

Թողարկում

Բաժին

Հոդված