Երաժշտական և մանկավարժական ավանդույթների շարունակականություն. Կ. Ս. Սարաջև - Յ. Հ. Դավթյան

Հեղինակներ

  • Նարինե Զավենի Ավետիսյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

դիրիժոր, ուսուցիչ, ավանդույթներ, գեղարվեստական սկզբունքներ, տեխնիկա, պարտիտուրներ, համերգներ, դիրիժորական դպրոց

Ամփոփում

Հոդվածում զուգահեռներ են անցկացվում ուսուցչի՝ Կ. Սարաջևի և նրա ուսանող՝ Յ. Դավթյանի գործունեության միջև, ցույց տալու կապը ժամանակների և ավանդույթների միչև: Տրվում է Կոնստանտին Սողոմոնի Սարաջևի ստեղծագործության համառոտ ակնարկ, նրա դիրիժորական գործունեությանը, ներկայացվում են նրա մանկավարժական գործունեության որոշ հայեցակետեր: Սարաջևի դասախոսական գործունեությունն սկսվում է Մոսկվայի կոնսերվատորիայից, այնուհետեւ շարունակվում Հայաստանում: Նրա դասարանում սովորել են Բ. Խայկինը, Մ. Պավերմանը, Լ. Գինզբուրգը, Ս. Սախարովը, Ա. Քաթանյանը, Գ. Բուդաղյանը, Հ. Ոսկանյանը, Յ. Դավթյանը և շատ ուրիշներ: Հայաստանի ժողովըրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի ստեղծագործության օրինակով բացահայտվում է երաժշտամանկավարժական ավանդույթների շարունակականությունը: Յուրի Դավթյանը ղեկավարել է Խորհրդային Միության ամենահեղինակավոր՝ Մեծ և Մարիինյան թատրոնների, Սարատովի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբերը: Նա երկար տարիներ եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի դիրիժորը (1953-2000 թթ.), ղեկավարել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության (1966-1994 թթ.) սիմֆոնիկ և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի (2007-2020 թթ.) նվագախմբերը: Յ. Դավթյանը համերգներով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում երաժշտամանկավարժական ավանդույթների կրողն է: Սարաջևյան ավանդույթների հիման վրա նա մշակել է իր կատարողական սկզբունքներն ու դասավանդման մեթոդաբանությունը, դիրիժորական արվեստի XX և XXI դարերի մշակույթը, հմտությունները, սերմանելով իր ուսանողների մեջ:

Հեղինակի կենսագրությունը

Նարինե Զավենի Ավետիսյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ավարտել է 1993-ին ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետը, 2000-ին ԵՊԿ-ի ասպիրանտուրան «Երաժշտագիտություն» մասնագիտությամբ (ղեկ.՝ պրոֆ., արվեստագիտության թեկնածու Ի. Գ. Տիգրանովա): 2001-ից ԵՊԿ-ի Երաժշտության պատմության ամբիոնում՝ ասիստենտ Ի. Գ. Տիգրանովայի դասարանում, դոցենտ՝ (2007-ից): 2003-ին պաշտպանել է ատենախոսությունը «Հայկական դաշնամուրային սոնատի զարգացման ուղիներն ու խնդիրները (XIX դարի 80-ականներից մինչև XX դարի 70-ականները)» թեմայով (ղեկ.՝ պրոֆ. Ի. Գ. Տիգրանովա) և արժանացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի (2004 թ.): Դասավանդել է՝ 1995-2001 թթ. Երևանի Կ. Սարաջյանի անվ. N 4 երաժշտական դպրոցում: 2005-ից՝ ՀԿԵՄ անդամ: Աշխատել է՝ 2006-2010 թթ. ՀԿԵՄ «Արճեշ» հրատարակչության տնօրեն: 2011-ից՝ ԵՊԿ-ի Կրթության ներբուհական որակի ապահովման վարիչ: Հեղինակ է՝ «Գ. Գ. Տիգրանով» կենսամատենագիտության, 30-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, հրատարակված ՀՀ-ի և տարբեր երկրների գիտական և հրապարակախոսական պարբերականներում:

Հղումներ

Тигранов Г. Г., K.C. Сараджев., М., 1962.

Տեր-Ոսկանյան Հ, Կ. Ս. Սարաջև // Երաժշտական Հայաստան, N 3 (7) 2002 թ.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված