Հայ երաժշտության գեղեցիկ էջեր

Հեղինակներ

  • Մարգարիտա Աշոտի Ռուխկյան

Ամփոփում

Հոդվածը նվիրված է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական երաժշտական համաժողովի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Լևոն Ալեքսանդրի Չաուշյանի (1946-2022) հիշատակին: Հեղինակը նշում է, որ Լեւոն Չաուշյանը բարձր է գնահատվել երաժշտական հանրության կողմից, լայնորեն հայտնի է արվեստագետների շրջանակներում: Նա «Մովսես Խորենացի» մեդալակիր էր, երաժշտական բազմաթիվ մրցույթների դափնեկիր, միջազգային փառատոների ճանաչված գործիչ: Պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով: Նրա հեղինակությունը որպես մարդ, որպես մասնագետ, միշտ մնացել է ամենաբարձր մակարդակի վրա: Նշանակալից են Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ավանդույթները պահպանելու նրա ջանքերը, որտեղ  դասավանդում էր, որոնք ապագայում անկասկած ընթացք և աջակցություն   կստանան իր գործընկերների և ուսանողների կողմից:

Հեղինակի կենսագրությունը

Մարգարիտա Աշոտի Ռուխկյան

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական բաժինը (1962 թ.): Աշխատել է՝ Հայկական հեռուստատեսությունում երաժշտական խմբագիր: Հեղինակ է մի քանի վավերագրական ֆիլմերի: Ավարտել է ասպիրանտուրան Մոսկվայում Համամիութենական արվեստաբանության ինստիտուտում (1965-1968, ղեկավար արվեստագիտ. դոկտոր Վ. Ա. Վասինա-Գրոսման:1968-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտական  բաժնի ավագ գիտաշխատող։  Արվեստագիտության թեկնածու  1971-ին,  արվեստագիտության դոկտոր 2005-ին: Բ. Վ. Ասաֆևի անվ. առաջին համամիութենական մրցույթի դափնեկիր «Հայկական սիմֆոնիա. հետազոտական ակնարկներ» գրքի համար, 1982-ին (տպագրված Ե., Հայկ.ՍՍՀ ԳԱ, 1980 թ., 115 էջ): Հեղինակ է՝ Ավետ Տերտերյան. Ստեղծագործությունը և կյանքը, մենագրության, Ե., Նաիրի, 2002 թ., 246 էջ., Հայ կոմպոզիտորների դիմանկարներ, Ե., Նաիրի, 2009 թ., 234 էջ, Վարդան Աճեմյանի հնչյունի թատրոնը, Ե., Ամրոց Գրուպ, 2015 թ., 86 էջ, շուրջ 100 գիտական հոդվածների ժամանակակից հայ երաժշտության վերաբերյալ հրատարակված ժողովածուներում և գիտական ամսագրերում, և 300-ից ավելի հրապարակախոսական հոդվածների հրատարակված հանրապետության մամուլում։ 1972-ից՝ ՀԽՍՀ ԿՄ, 1991-ից՝ ՀՀ ԿՄ, 1995 -ից Հայկական երաժշտության հանրագումարի անդամ: Ռ. 2008-ին արժանացել է՝  ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2011-ին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի կոչում։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված