Խաչատուր Ավետիսյան

Հեղինակներ

  • Անուշ Մեսրոպի Կիրակոսյան

Բանալի բառեր-:

Խաչատուր Ավետիսյան, կոմպոզիտոր, քանոն, ժողովրդական գործիքներ, ՀԿՄ, ակադեմիական երաժշտական արվեստ

Ամփոփում

Հեղինակը ներկայացնում է ականավոր կոմպոզիտոր Խաչատուր Մեխակի Ավետիսյանի ստեղծագործական դիմանկարն ու կյանքի ուղին: Հոդվածում հիշատակվում են տարբեր ժանրերում նրա գրած նշանակալի ստեղծագործությունները։ Կոմպոզիտորը գրել է պիեսների ժանրից սկսած մինչև կոնցերտային խոշոր կտավի գործեր, այստեղ պետք է փաստենք, որ 1-ին կոնցերտը ժողովրդական գործիքի (քանոնի) և նվագախմբի համար նա է հեղինակել։ Հոդվածագիրը կարևորում է այն փաստը, որ Ավետիսյանն է, որ քանոնի նվագելաոճի հայկական կատարողական արվեստի սկիզբը դրեց և այն իր տարածումը գտավ։ Նրա ստեղծագործությունները կատարվում են առ այսօր հանրապետության լավագույն քանոնահարների կողմից, որոնց մասին նշվում է հոդվածում։ 1977-ից նա հիմնադրել է ԵՊԿ ժողովրդական գործիքների ամբիոնը և բաժինը։

Հեղինակի կենսագրությունը

Անուշ Մեսրոպի Կիրակոսյան

Ավարտել է՝ ԵՊԿ-ի ժողովրդական գործիքների բաժինը՝ քանոն մասնագիտացմամբ (1990 թ., պրոֆ.՝ Խ. Ավետիսյանի դասարան), 1993-ին՝ ասպիրանտուրան, «Գալիք» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Մենակատար քանոնահար, ժուռնալիստ ԵՊԿ դասախոս, Ժուռնալիստների միության անդամ (2020)։ Որպես քանոնահարուհի աշխատել է՝ 1979–1986 թթ. Հայաստանի Թ. Ալթունյանի անվ. Երգի-պարի պետ. անսամբլում, 1986–1987 թթ. Հայաստանի Գուսանական պետ. անսամբլում, 1991–1992 թթ. Հայաստանի Պարի պետական անսամբլում, 1993–2001 թթ. ՀՀ ռադիո հեռուստատեսության Ա. Մերանգուլյանի անվ. ժողովրդական գործիքների անսամբլում: 1994–1997 թթ. ղեկավարել է Երևանի Հատուկ գնդի ժողովրդական գործիքների անսամբլը և եղել է քանոնահարը։ Դասավանդել է՝ 1979–1983 թթ. Արմավիրի (Հոկտեմբերյան) շրջանի Ձերժինսկու անվ. սովխոզի երաժշտական դպրոցում, 1990–2009 թթ. Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում, 2009-2021 թթ. Կ. Սարաջյանի անվ. երաժշտական դպրոցում՝ ժողովրդական գործիքների բաժնի վարիչ, վարում է քանոնի դասարանը և ղեկավարում ժողգործիքների անսամբլը։ 2019-ից մինչև այժմ Ա. Բաբաջանյանի երաժշտամանկավարժական քոլեջում՝ դասավանդում է մանկավարժական պրակտիկա: Հեղինակ է՝ քանոնի 4 ուսումնական ձեռնարկի՝ «Անմար գոհարներ» (2 հատ., Եր., 2005 թ. և 2010 թ.), «Փոխադրումներ քանոնի համար» (2010 թ.), «Խաչատուր Ներսիսյանի կոնցերտային պիեսները քանոնի համար» (2010 թ.), գիտական և հրապարակախոսական հոդվածների՝ 2000-ին «World music awards» միջազգային մրցանակաբաշխության (ԱՄՆ) մրցանակակիր է:

Հղումներ

Արազյան Թ. Մ., Խաչատուր Ավետիսյան, Եր., Հայաստան, 1973 թ.:

Օգանեզաշվիլի Ս., Զանազան նյութեր երաժշտության վերաբերյալ, ԳԱԹ ֆոնդ, նո. 344, 2-րդ տետր:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված