Նվիրում ծնողներիս հիշատակին

(к 90-летию со дня рождения Н. Матевосян)

Հեղինակներ

  • Նատալյա Թադևոսի Ասմարյան Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոն

Բանալի բառեր-:

Թադևոս Ասմարյան, Նելլի Մաթևոսյան, կոնցերտմայստեր, Կոմիտաս, օպերա, բեմ

Ամփոփում

Հոդվածը նվիրել է ծնողների` կոնցերտմայստեր Նելլի Մաթևոսյանի և Թադևոս Ասմարյանի հիշատակին: Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի` դաշնամուրային ֆակուլտետը` Ն. Մաթևոսյանը և Թ. Ասմարյանը երկար տարիներ աշխատել են հարազատ կոնսերվատորիայում: Եթե Նելլին ամբողջ կյանքը 40 տարի աշխատել է Սպենդիարյանի անվան դպրոցում որպես մանկավարժ և կոնցերտմայստեր թավջութակահարների և ջութակահարների դասարանում: Ուղիղ 40 տարի և 39 տարի Օպերային թատրոնի երգչախմբի կոնցերտմայստեր, ապա Թ. Ասմարյանը փոխում էր աշխատանքի վայրերը, շատ հաճախակի: Այդպես կյանքի ընթացքում աշխատել է և՛ Սպենդիարյանի և՛ Սունդուկյանի, Ստանիսլավսկու անվան թատրոններում` երաժշտական ներկայացումներում: Այնուամենայնիվ ամենակարևոր իր աշխատանքը Էջմիածնի ճեմարանն էր, որտեղ Վազգեն վեհափառի հրավերով աշխատել է 20 տարի: Սբ. Գայանե վանքի տղամարդկանց արական երգչախմբի կատարմամբ Կոմիտասի պատարագը ձայնագրվեց ,ԾպսՏՊՌÿե ձայնասկավառակ: Համերգային Կոմիտաս պատարագի կատարումը Հայաստանի, Թբիլիսիի և Ֆրանսիայի 25 քաղաքներում դարձավ Թ. Ասմարյանի կյանքի գլխավոր առաքելությունն էր:

Հեղինակի կենսագրությունը

Նատալյա Թադևոսի Ասմարյան, Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոն

Թատերագետ, երաժիշտ։ Ավարտել է Չկալովի անվ. միջնակարգ հանրակրթական դպրոցը, Ա. Սպենդիարյանի անվ. ՄԵԴ (Ն. Մաթևոսյանի դասարանը), 1983-ին՝ Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը (Մ. Արիստակեսյանի դասարանը), 1992-ին Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի թատերագիտական բաժինը (ղեկ. պրոֆ.՝ Հենրիկ Հովհաննիսյան)։ Ընդունվել է մրցույթով Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում որպես երգչախմբի արտիստ, հետագայում իտալական օպերաների հուշարար (1986-ից) առ այսօր, 10 տարի եղել է թատրոնի թանգարանի արխիվի վարիչ, որտեղ կարգավորել և կազմել է թատրոնի բոլոր ներկայացումների ցանկը` հիմնադրման 1933-ից առ այսօր։ Դասավանդում է Երգչախմբային ընկերության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության ամբիոնում։ Հեղինակ է և տպագրվում է հանրապետական ռուսալեզու մամուլում՝ 1993-ից՝ “Республика Армения”, “Голос Армении”, “ТВ канал”, “Эфир” «Երաժիշտ» (ըստ բնագրերի եռալեզու) նաև հայերենով՝ «Լրագիր», «Ազգ», հիմնադրման օրվանից համագործակցում է «Երաժշտական Հայաստան» ամսագրին, “Республика Армения” թերթում վարել է “Культурная хроника” էջը: 2015-ից' “Тбилисцы”թերթի գլխավոր խմբագիրն է:

Հղումներ

Магакян С., Концертмейстеры Армении., Ер.:Лусакн., 2018.

Арабян Т., //Комсомолец., 05.07.1983.

Обложка пластинки Патарага Комитаса.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները