Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 25-ամյակը

Հեղինակներ

Բանալի բառեր-:

Երևանի պետական կոնսերվատորիա, Գյումրու մասնաճյուղ, երաժշտական պրոֆեսիոնալ կրթություն, ավանդույթներ, առաջընթաց

Ամփոփում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը հիմնվել է 1997 թվականին՝ Հայաստանի Հանրապետության հյուսիսային տարածաշրջանում երաժշտական բարձրագույն կրթություն ապահովելու, պրոֆեսիոնալ երաժշտական կադրեր պատրաստելու և երաժշտական մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու կարևորագույն առաքելությամբ: Իբրև կրթության պետական քաղաքականության սկզբունքների կրող ու հետևորդ, բուհը ձևավորվել է հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ կերտող դարբնոցի՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ավանդույթների և Շիրակի երաժշտական, պատմամշակութային ժառանգության վրա: Կրթօջախի առաջնային դերը երաժշտական պրոֆեսիոնալ գիտելիքների, անհրաժեշտ հմտությունների տիրապետման, դրանց փոխանցման ու հանրահռչակման սկզբունքների լիարժեք կիրառումն է: Բուհի հիմնադրման, կազմավորման և զարգացման հանգրվանների, նվիրյալ անհատների ձեռքբերումներին է նվիրված հոդվածը: Այսօր երաժշտական բարձրագույն կրթության չափորոշիչների համակարգը ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում դիտվում է շարունակական արդիականացման գործընթացի մեջ՝ միջազգային փորձի և պահանջների հստակ նկատառումներով: Դրանք նպաստելու են բուհի զարգացման գործընթացին: Անտարակույս, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության մրցունակ բուհերից մեկը, մայր բուհի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացմանը համաքայլ

Հեղինակի կենսագրությունը

Հասմիկ Հայկի Հարությունյան, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղ

Արվեստագիտության թեկնածու է, դոցենտ։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը (1987 թգ)։ Սովորել է պրոֆ. Ռ. Աթայանի դասարանում։ 2005 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2019 թ.՝ դոցենտ։ 1997 թ. առ այսօր դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում։ Աշխատել է Գյումրու Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանում (1987-1994 թթ.), ինչպես նաև Գյումրու Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում (2014-2019 թթ.)՝ որպես երաժըշտատեսական առարկաների դասախոս։ 1997 թ. առ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, գիտական խորհրդի անդամ է։ Գիտական հետազոտությունների շրջանակը էթնոերաժշտաբանությունն է։

Հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում։ 2018 թ. ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրենն է։ Հեղինակել է «Երաժշտությունը V-XV դդ. հայ մատենագրության մեջ» մենագրությունը և շուրջ 56 գիտական հոդված. այդ թվում՝ Ալեքսանդրապոլի ավանդական երաժշտությունը Ալ. Սպենդիարյանի ստեղծագործության մեջ (ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ», Գյումրի, 2021/1), About some stylistic features of Shirak dance songs written in the early 20th century. (International Journal of Innovative Technologies in Social Science. Warshaw, N6, 2021), Շիրակի երաժշտական բանահյուսության արդի դրսևորումները (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Տարեգիրք, հատոր Է, Երևան, 2022), Patriotic Songs of Ashugh Jivani (Sciences of Europe, No 102, Praha, 2022), The Art of Ashugh in the musical Life of Alexandrapol (Sciences of Europe, No 93, Praha, 2022).

Հղումներ

Saribekyan L., A New Beginning//Art and Time: a View from Gyumri. N 1, Gyumri, 2006

Kirakosyan H., Anmorukner (Forget Me Nots), Yerevan, 2007

Avetisyan N., Continuity of musical and pedagogical traditions: K. S. Sarajev - Y. H. Davtyan., //Musical Armenia., 1 (62) 2022

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-27

Թողարկում

Բաժին

Հոդված