Ալեքսանդրապոլի երաժշտական կյանքը

Հեղինակներ

  • Հասմիկ Հայկի Հարությունյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ; ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն https://orcid.org/0000-0002-4358-9244

Բանալի բառեր-:

Շիրակ, Ալեքսանդրապոլ, երաժշտական կյանք, ժողովրդական երգ, աշուղական արվեստ, կոմպոզիտորական արվեստ, ավանդույթներ

Ամփոփում

Ալեքսանդրապոլի դինամիկ զարգացող քաղաքային մշակույթի համատեքստում երաժշտությունն առանձնահատուկ, կենսական դեր է խաղացել։ Քաղաքաբնակների կյանքը միավորում էր բանահյուսական երաժշտական ստեղծագործության եզակի դրսևորումները և բանավոր ավանդույթի մասնագիտական ստեղծագործության բազմաթիվ ժանրերը՝ սազանդարների և աշուղների ստեղծագործությունները։ Նույն միջավայրը նպաստեց կոմպոզիտորական ստեղծագործության ծաղկմանը։ Քաղաքային միջավայրում արագ զարգացան միջմշակութային կապերը, ինչը նպաստեց փոխադարձ հարստացմանը և, որը շատ կարևոր է, քաղաքի համերգային կյանքի ծաղկմանը։ Ավանդապահության շնորհիվ Ալեքսանդրապոլի երաժշտական կյանքի բազմաթիվ դրսևորումներ մինչ օրս պահպանում են իրենց կենսական գործառույթները ժամանակակից Գյումրու մշակութային կյանքում։

Հեղինակի կենսագրությունը

Հասմիկ Հայկի Հարությունյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ; ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

Արվեստագիտության թեկնածու է, դոցենտ։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը (1987 թգ)։ Սովորել է պրոֆ. Ռ. Աթայանի դասարանում։ 2005 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2019 թ.՝ դոցենտ։ 1997 թ. առ այսօր դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում։ Աշխատել է Գյումրու Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանում (1987-1994 թթ.), ինչպես նաև Գյումրու Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում (2014-2019 թթ.)՝ որպես երաժըշտատեսական առարկաների դասախոս։ 1997 թ. առ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, գիտական խորհրդի անդամ է։ Գիտական հետազոտությունների շրջանակը էթնոերաժշտաբանությունն է։

Հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում։ 2018 թ. ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրենն է։ Հեղինակել է «Երաժշտությունը V-XV դդ. հայ մատենագրության մեջ» մենագրությունը և շուրջ 56 գիտական հոդված. այդ թվում՝ Ալեքսանդրապոլի ավանդական երաժշտությունը Ալ. Սպենդիարյանի ստեղծագործության մեջ (ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ», Գյումրի, 2021/1), About some stylistic features of Shirak dance songs written in the early 20th century. (International Journal of Innovative Technologies in Social Science. Warshaw, N6, 2021), Շիրակի երաժշտական բանահյուսության արդի դրսևորումները (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Տարեգիրք, հատոր Է, Երևան, 2022), Patriotic Songs of Ashugh Jivani (Sciences of Europe, No 102, Praha, 2022), The Art of Ashugh in the musical Life of Alexandrapol (Sciences of Europe, No 93, Praha, 2022).

Հղումներ

Тер-Мартиросов Ф., Каменная свирель Пана V века до Р. Х. из Драсханакерта, «Երաժշտական Հայաստան», թիվ 2, Եր., 2004 թ.

Գրիգոր Մագիստրոս, Թղթեր, բնագիրն առաջաբանով և ծա-նոթագրություններով, խմբագիր Կ. Կոստանյանց, Աղէքսան-դրապոլ, 1910 թ.:

Պատմութիւն Արիստակեսայ վարդապետի Լաստիվերտցոյ, Թիֆլիս,1912 թ.

Յոհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ, Պատմութիւն հայոց, Թիֆլիս,1912 թ.

Սամուէլ Անեցի, Հավաքումն ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893 թ.

Տարեգիրք արարեալ Սմբատայ Սպարապետի Հայոց, Փա-րիզ, 1859 թ.: Ստեփանյան Հ., Ափինյան Հ., Երաժշտությունը միջ-նադարյան Անիում, ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություն-ներ», հ. 1, Գյումրի, 1998 թ., էջ 137:

Հարությունյան Հ., Անիի հանդեսներում կատարվող հագ-ներգությունները, «Շիրակի պատմամշակութային ժառանգութ-յունը» (այսուհետ՝ ՇՊՄԺ) VII գիտական նստաշրջանի նյութեր, Գյումրի, 2007 թ., էջ 208

Թահմիզյան Ն. Կ., Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտու-թյունը V - XV դդ., Եր., 1985 թ.

Բրուտյան Ա., «Ռամկական մրմունջներ», Եր., 1985 թ.

Հարոյան Մ., Ալեքսանդրապոլի երաժշտական ավան-դույթները Կ. Կոստանյանի «Ինչ երգեր էինք լսում մեր մանկության օրերում» հուշագրությունում, ՇՊՄԺ հանրապետական VII գիտա-կան նստաշրջանի նյութեր, Գյումրի, 2007 թ.

Շերամ, Ինքնակենսագրություն, Ե. Չարենցի անվան գրա-կանության և արվեստի թանգարան (այսուհետ՝ ԳԱԹ), Շերամի ֆոնդ, N 21

Այս մասին ավելի հանգամանորեն անդրադարձել ենք «Ալեքսանդրապոլը հայ-ռուսական մշակույթների խաչմերուկ» հոդ-վածում, «Հայ-ռուսական մշակութային կապեր» միջազգային գիտա-ժողովի նյութեր, Գյումրի, 2008 թ., էջ 204

Մոճոռյան Պ., Գեղարվեստի զարգացման պատմությունը (ձեռագիր, Լենինական,1937), ԳԱԹ, Պ. Մոճոռյանի ֆոնդ, էջ 187

«Նոր դար», 1892 թ., N 9

Ստեփանյան Հ., Հայերեն ձեռագրերի հիշատակարանները վկայում են, //Երաժշտական Հայաստան, #1 (12) 2004, Եր., ԵՊԿ հրատ., էջ 21-23

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-06-29

Թողարկում

Բաժին

Հոդված